Posted in Uncategorized

Լավաշի մասին ավանդապատում

1.Ըստ ավանդությանհին Հայաստանում Արամ անունով մի արքա է եղել, ով կռվի ժամանակ գերի է ընկնում ասորիների թագավոր Նոսորին: Ըստ նրա պայմանի` Արամ արքան պետք է 10 օր անոթի մնա, իսկ 11-րդ օրը նետաձգությամբ մրցի իր հետ, եթե հաղթի` ազատ կարձակվի և յուրայինների մոտ կգնա արքայավայել ընծաներով:

Հաջորդ օրը Արամ արքան պահանջեց, որ Ասորաց սահմանի մոտ կանգնած հայկական բանակից բերեն իր ամենագեղեցիկ լանջապանակը: Հայերը գլխի ընկան, որ իրենց արքան ինչ-որ բան է ակնարկում, իսկ ասորիներն էլ չգիտեին, որ լանջապանակի մեջ նրբաթերթ հաց է դրված: Այն ժամանակ ոչ ոք չգիտեր լավաշի մասին, իսկ ասորի բանբերների մտքով չէր էլ անցնի, թե հայերը կարող են զրահի մեջ հաց թաքցնել:

 

2. Ըստ մեկ այլ ավանդության` մի հայ իշխան 20 օր բանտարկված է եղել և ոչինչ չպետք է ուտեր, որից հետո պիտի կռվեր առյուծի դեմ: Ամեն օր նրան այցելում էր իր թիկնապահը և գոտու արանքում գաղտնի բերում թարմ լավաշ: Արդյունքում բոլորին թվում է, թե նա սովից թուլացած, անուժ կլինի, բայց իրականում նա կերել էր լավաշ և ուժ հավաքել առյուծի  դեմ կռվելու համար:

Աղբյուրը՝  Մեդիամիջավայր բլոգ

Posted in Uncategorized

մոլորակներ խնդիր

Մերկուրի մոլորակի վրա մեկ տարին տևում է 88 օր : Այսօր Սարգիսը նշել է իր չորս ամյակը: Կարող եք հաշվել, թե 4 տարեկան Սարգիսը քանի՞ օր ապրած կլիներ, եթե ծնված լիներ Մերկուրի մոլորակում:

 

Լուծում

88+88+88+88=352

 

Պատասխան՝ Սարգիսը Մերկուրիի վրա ապրել է 352 օր։

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Տիեզերական խնդիր

Երկիր մոլորակի վրա 1 տարին տևում է 365 օր:

Վեներայի վրա 1 տարին տևում է 243 օր:

1.Քանի՞ օր է ապրել 3 տարեկան, փոքրիկ Իրինան Երկիր մոլորակի վրա:

2.Քանի՞ օր է ապրել 3 տարեկան, փոքրիկ Իրինան Վեներայի վրա:

 

Լուծում

1.365+365+365=1095 օր Երկրի վրա

 

 

2.243+243+243=729 օր Վեներայի վրա

Պատասխան՝

Իրինան Երկրի վրա ապրել է 1095 օր.

Վեներայի վրա ՝ 729 օր.

 

 

 

Image result for Երկիր մոլորակ