Posted in Uncategorized

Ոսկեզօծ Աշուն

images

Ցտեսությու՜ն, գեղեցկուհի Աշուն: Հաջորդ տարի գալիս, քեզ հետ բեր տարբեր գույների տերևներ, խաղ ու ուրախություն:

Դու իմ աշնանային կյանքը փրկեցիր:

Իսկ ես խոստանում եմ, որ քո տված տերևները կհավաքեմ:

 

 

Posted in Uncategorized

Մեր այցը Խամաճիկների թատրոն

IMG_20181128_125141 (1)IMG_20181128_124947Մենք այսօր այցելել էինք  Խամաճիկների թատրոն դիտելու <<Արքայադուստրը սիսեռահատիկի վրա >> ներկայացումը։

Մինչ այդ դպրոցում կարդացել էինք գիրքը և դիտել մուլտֆիլմը։ Հեքիաթի և մուլտֆիլմի նմանությունները շատ էին, իսկ ներկայացումը տարբերվում էր։ Ինձ ամենից շատ դուր եկավ ներկայացումը։

Խամաճիկների թատրոնը գտնվում է Մաշտոցի պողոտայում:

Տնօրենի հեռախոսահամար +374-10-562-450

 

 

 

 

Posted in Uncategorized

Հանս Քրիստիան Անդերսեն. Արքայադուստրը սիսեռահատիկի վրա

Կար-չկար մի արքայազն: Նա ուզում էր ամուսնանալ միայն իսկական արքայադստեր հետ: Շատ աշխարհներ ման եկավ արքայազնը, որպեսզի իր ուզածին գտնի, բայց՝ իզուր: Արքայադուստրեր շատ կային, բայց իսկական էին, թե ոչ, նա ոչ մի կերպ պարզել չէր կարողանում: Բոլորն էլ ինչ-որ պակասություն ունեին: Եվ ահա նա տուն վերադարձավ շատ վշտացած:

Մի անգամ երեկոյան եղանակը խիստ վատացավ: Որոտում էր ամպրոպը, փայլատակում էր կայծակը և անձրևը հորդում էր ասես դույլից: Ահա այդ ժամին քաղաքի դարպասը բախեցին և ծերունի թագավորը գնաց բանալու: Դարպասի առաջ կանգնած էր մի արքայադուստր՝ ամբողջությամբ թրջված:Ծեր թագուհին որոշում է ստուգել արքայադստերը և պարզել, իսկական արքայադուստր է, թե ոչ: Նա մտավ ննջարան, մահճակալից վերցրեց բոլոր ներքնակները և բարձերը, տախտակի վրա մի սիսեռահատիկ դրեց, հետո այդ հատիկը ծածկեց 12 ներքնակով, իսկ ներքնակների վրա էլ 12 հատ բարձ դրեց, որոնք լցված էին փափուկ փետուրներով: Արքայադստերը պառկեցրին այդ մահճակալին և նա ամբողջ գիշեր այդտեղ պառկած մնաց: Առավոտյան նրան հարցրին, թե ինչպես քնեց: Եվ նա պատասխանեց, որ սոսկալի վատ է քնել: Ասաց, որ ամբողջ գիշեր աչք չի փակել: Աստված գիտի, թե ինչ էր ընկել նրա անկողնու մեջ: Նրան թվում էր, թե պառկած է ինչ-որ կոշտ բանի վրա, այնպես որ հիմա նրա մարմինը անտանելի ցավում է: Ահա այդժամ բոլորը հասկացան, որ նա իսկական արքայադուստր է: Չէ՞ որ նա 12 ներքնակի և նույնքան բարձերի տակից էլ զգացել էր սիսեռահատիկի կոշտությունը: Այդքան նուրբ ու զգայուն կարող էր լինել միայն իսկական արքայադուստրը: Արքայազնը նրան կնության վերցրեց, քանի որ չէր կասկածում, որ նա իսկական արքայադուստր է: Իսկ սիսեռահատիկը տարան-դրեցին թանգարանում և եթե որևէ մեկն այն չի գողացել, ուրեմն այն մինչև հիմա էլ դրված է այդտեղ:

Արքայադուստրը շատ գեղեցիկ էր,սպիտակամորթ, բարձրահասակ, նիհար, արագավազ և շեկ է:

Արքայազնը շատ սպիտակամորթ է, մոխրագույն աչքեր ունի, կարչ մազեր ունի,բարձրահասակ և  թրջված է:

Արքայազնը կապտաչյա աչքեր ունի, սև մազեր ունի և բարձրահասակ է:

 

 

 

 

Posted in Uncategorized

Ընկերոջս խնդիրը

Խնդիր

 

Արամը ունի 5 տուփ: 1 տուփի մեջ կա 180 տետր, իսկ Անին ունի 3 տուփ:

Անիի մեկ տուփի մեջ կա 259 գիրք: Քանի՞ տետր և գիրք կա միասին տուփերի մեջ:

 

Լուծում

 

1) 5×180=900

2)3×259=777

3)777+900=1677

 

Պատ.՝1677

 

 

 

 

 

 

Create your website with WordPress.com
Get started