Posted in Uncategorized

Կաքավ

Կաքավ

Մշակումը՝ Արուսյակ Սահակյանի

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:Kaqavik

Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
– Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.

– Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:

Կաքավը լռեց:

Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում: Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.

  • Թագավորն ապրա՛ծկենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:

Արծիվն ասաց՝ թող երգի՛:

Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.

-Կըղա՜, կըղա՜:

Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.

-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).

ականջ չունենալ –մի բան չլսել
գանգատ գնալ – բողոքի գնալ

երգի հետ գլուխ չունենալ – երգել չիմանալ
խնդիրքի գնալ – մարդուց բան խնդրել

2․Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

_____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

3․Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:

_____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

4․Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:

Կաքավը   կարմրատոտիկ և կարմրակտուց է :

Նա փամփլիկ ու սպիտակ էր : _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

5․Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:

Իմ կարցիքով կաքավիկը երգում էր իր մասին ,կաքավիկների մասին: _____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

6․Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:

_____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s