Posted in Uncategorized

Աղքատն ու երջանկությունը։ Արաբական ժողովրդական հեքիաթ

Արաբական ժողովրդական հեքիաթ

Մի անգամ երեկոյան մի աղքատ մարդ տուն էր վերադառնում։ Անիծելով իր բախտը՝ նա դառնությամբ բողոքում էր․

Երջանկություն․․․ Ի՞նչ է Երջանկությունը, ու՞ր է նա։ Թող այդ Երջանկությունն էլ անիծյալ լինի։

Ճակատագիրը կամեցավ, որ Երջանկություննարձագանքի աղքատին, գա և լսի նրա բողոքն ու հեծեծանքը։ Եվ ահա, հենց որ աղքատն ավարտեց խոսքը, Երջանկությունը բռնեց նրա ձեռքը և ասաց․

— Արի, մի վախեցիր, ես քո Երջանկությունն եմ։

Երջանկությունն աղքատին վեր բարձրացրեց ու տարավ հեռու՜-հեռու՜, հետո մի քարանձավի մուտքի մոտ իջեցրեց և ասաց․

— Այնտեղ՝ քարանձավի ներսում, աշխարհի բոլոր գանձերն են պահված։ Ներս գնա և վերցրու ինչ կուզես։ Բայց չափից շատ չվերցնես․ թող բեռդ թեթև լինի, որպեսզի կարողանաս մինչև տուն հասցնել։ Ճանապարհը երկար է ու դժվար, իսկ դու մենակ ես գնալու՝ առանց ուղեկցի։ Եթե բեռդ ցած դնես, ընդմիշտ կկորցնես գտածդ գանձը։ Խելամիտ եղիր, ագահություն չանես։

Այսպես ասաց Երջանկությունն ու անհետացավ։ Աղքատը մտավ քարանձավ։ Անհամար գանձերի, թանկարժեք քարերի, ոսկու և արծաթի առատությունից գլուխը պտտվեց, աչքերն ասես դուրս եկան բնից։ Նա սկսեց ընտրել ամենագեղեցիկներն ու տեղավորել իր պարկում, որը միշտ ուսին էր։ Լցրեց, լցրեց այնքան, որ էլ տեղ չմնաց և դուրս եկավ քարանձավից՝ ծանր բեռն ուսին։ Հազիվ մի քանի քայլ էր արել, երբ զգաց, որ բեռան ծանրությունից շունչը կտրվում է, քրտինքը հոսում է դեմքով, մարմնով։ Այդպես անհնար էր ճանապարհը շարունակել։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե պարկը դնեմ գետնին ու գլորելով տուն հասցնեմ», — մտածեց նա և այդպես էլ արեց։ Ինքն իրենից գոհ, որ լուծումը գտավ, և երջանիկ, որ այդ մեծ հարստությունն իրեն է պատկանում, աղքատն սկսեց բերնեբերան լցված պարկը գլորել դեպի տուն։ Քիչ, շատ քիչ էր մնացել տուն հասնելուն, երբ նա մի պահ ուղղեց մեջքը, և հենց նույն պահին պարկն անհետացավ։ Աղքատը դեսուդեն ընկավ, սկսեց գոռգոռալ, լաց լինել, անիծել իրեն բաժին ընկած բախտը։ Եվ կրկին նրա դիմաց կանգնեց Երջանկությունը՝ այս անգամ ցասկոտ հայացքով, և ասաց․

— Դու ինքդ ես մեղավոր քո և քո Երջանկության համար։ Քեզ ոչինչ չի գոհացնում։ Քեզ շատ տրվեց, բայց դու պետք է վերցնեիր այնքան, որքան կկարողանայիր կրել։ Ագահությունդ հաղթեց, և ուսերիդ քո ուժից վեր բեռ վերցրիր։ Հիմա դու կորցրիր ամեն ինչ։ Թող սա դաս լինի քեզ համար․ սովորիր քչով բավարարվել։ Շատի հետևից ընկնողը քիչն էլ կկորցնի։

 

անգամ, մարդ, դառնությամբ, բարձրացրեց,եր-

ջանիկ, ինքդ, ուսերիդ, Ագահությունդ,երբ, թեթև.

 

1.

բեռդ-քո բեռը

ձեռքդ-քո ձեռքը

երջանկությունդ-քո երջանկությունը

ուսապարկդ-քո ուսապարկը

գանձերդ-քո գանձերը

գտածդ-քո գտածը

ուսդ-քո ուսը

դեմքդ-քո դեմքը

 

2.

Մենք դասարանով որոշել ենք միասին բարձրանալ Հայաստաանի բոլոր լեռներն ու սարերը։

Շունը մարդու ամենահավատարիմ ընկերն է։

Երբ փոքր էի սիրում էի բարձրանալ պապիկիս ուսերին։

Տեսել եմ մի թռչնակ, որ նրա փետուրներն շատ թեթև էին։

Երբ ես 7տարեկան էի ես կարողանում էի գրել և կարդալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s