Posted in Ռուսերեն

Пасха

У нас весной Пасха. На Пасху мы красим яички в разные цвета. Мы сидим за столом и едим,  “чокаемся” яйцами, а потом кушаем яйца которые потерпели поражение.

 

Пасха

Posted in Հեքիթներ, Մայրենի

Գորգի տակ

Դոնալդ Բիսեթ

 

 

Վագրն ու ձին ապրում էին հյուրասենյակի գորգի տակ: Նրանք հին բարեկամներ էին: Նրանց դուր էր գալիս հյուրասենյակում ապրելը, որովհետև նրանք սիրում էին հյուրեր ընդունել: Այդ տանն էր ապրում նաև մի աղջիկ: Նրա անունը Շեյլա էր: Մի անգամ աղջիկը հարցրեց նրանց.

– Դուք ինչպե՞ս եք տեղավորվում գորգի տակ:

– Շատ հասարակ: Մենք հո իրական չենք, մենք երևակայական ենք,-պատասխանեցին նրանք:

– Ես երևակայական վագր եմ:

– Ես երևակայական ձի եմ:

– Բա քո խոտը ո՞ւր է,-հարցրեց Շեյլան ձիուն:

– Գորգի տակ,-պատասխանեց ձին,-Չէ՞ որ խոտն էլ է երևակայական:

– Քո ոսկորներն էլ են գորգի տակ,-հարցրեց աղջիկը վագրին:

– Ոսկարնե՞րը… Էլ որտե՞ղ լինեն,-պատասխանեց վագրը և շոյեց աղջկան:

Հետո նա մտավ գորգիտակ: Ձին էլ մտավ: Շեյլան մենակ մնաց սենյակում: Նա հանեց թուղթը, մի քանի կտոր շաքար նկարեց և շա՜տ կամաց դրեց գորգի տակ:

Քիչ հետո նա խրթխրթոց լսեց՝ խըրթ-խըրթ-խըրթ…ձին հաճույքով շաքար էր ուտում: Աղջիկը թղթի կտորի վրա գրեց. «Ի՞նչ են սիրում վագրերը» և գրածը կամա՜ց դրեց գորգի տակ:

Գորգի տակից փսփսացին, քիչ հետո վագրը գլուխը դուրս հանեց և պատասխանեց.

– Խոտով բրդուճ:

Շեյլան չհավատաց ականջներին:

– Այ դու անպետք ձի,-ասաց նա,-խոտով բրդուճ ոչ թե վագրերն են սիրում, այլ՝ ձիերը: Շուտ արա, գնա վագրին հարցրու, թե ինքն ինչ է ուզում:

Ձին պահ մտավ, վագրը դուրս եկավ.

– Ես ձեռքի ժամացույց եմ ուզում,-ասաց նա,- որ իմանամ ժամաը քանի՞սն է:

– Եղավ,-ասաց Շեյլան:

Աղջիկը ձեռքի ժամացույց նկարեց և տվեց Վագրին: Հետո ձիու համար խոտով բրդուճներ նկարեց: Վագրն էլ մտավ գորգի տակ: Մի՜ քիչ հետո երկուսով կրկին հայտնվեցին:

– Մեծ-մեծ Շնորհակալություն քեզ, Շեյլա,- ասացին նրանք և համբուրեցին աղջկան:

– Մտացեք, թե ձեզ ինչ է պետք և շուտ ասեք,-ասաց Շեյլան: -Թե չէ իմ քնելու ժամանակն է, պիտի գնամ քնեմ:

– Դե՜… մենք հովանոց կուզեինք,-ասացին վագրն ու ձին:

– Հովանո՞ց,-զարմացավ Շեյլան: – Ի՞նչ է, գորգի տակ անձրև է գալի՞ս: Հա՜, հասկացա, դա երևակայական անձրև է:

– Այո, երևակայական,-ասացին նրանք: Աղջիկը նրանց հանար հովանոց նկարեց:

– Շնորհակալություն,-ասացին վագրն ու ձին,- բարի գիշեր:

– Բարի գիշեր,-պատասխանեց Շեյլան և գնաց քնելու: Հետո հանկարծ նրա

գլխում մի միտք ծնվեց. «Երևի վատ բան է, համարյա վիրավորական, երբ դու նոր, գեղեցիկ հովանոց ունես, իսկ անձրև չի գալիս»,: Նա մեծ թղթի վրա անձրև նկարեց, զգույշ մտավ հյուրասենյակ և անձրևը դրեց գորգի տակ:

Երբ առավոտյան Շեյլին հյուրասենյակ մտավ, հայտնվեց ջրում: Իսկ վագրն ու ձին նստել էին բաց հովանոցի մեջ և լողում էին, ոնց որ նավակի մեջ լինեին:

– Երևի հորդ անձրև եմ նկարել,-մտածեց Շեյլան:

Վաղը չէ մյուս օրը նա կրկին հյուրասենյակ մտավ: Մայրիկն այդ ժամանակ գորգն էր ավլում: Ո՛չ ջուր կար սենյակում, ո՛չ հովանոց, ո՛չ վագր, ո՛չ էլ ձի, ոչ մի բան չէր մնացել: Շեյլան վերցրեց նկարելու տետրը և մուշ-մուշ քնած վագր ու ձի նկարեց: Մայրիկը գնաց: Շեյլան նստել էր վառարանի մոտ և կրակին էր նայում: Հյուրասենյակում լուռ էր, միայն գորգի տակից խռմփոցի ձայն էր։

 

Ես կուզենայի ունենալ գորգի տակ իմ դպրոցը և իմ դասընկերներին, բայց ոչ երևակայական։

Ես կուզենայի դա նրա համար,որպեսզի ամեն կեսօր տնային աշխատանքներս նրանց հետ անեի և ամեն օր խաղայի նրանց հետ։      

Posted in Կենդանիներ

Վագրերի մասին

Վագրերը գիշատիչ կենդանիներ են: Այս ենթատեսակներից ամենատարածվածը բետ են, որոնք կազմգալյան վագրեր ում են ընդհանուրի 80%-ը։ Վագրը բազմանում է 2–3 տարին մեկ, ունենում 2–4 ձագ։ Ապրում է 20 և ավելի տարի։ Image result for վագր

Posted in Հեքիթներ, Մայրենի

Վագրի վրա մռնչացող տղան Դոնալդ Բիսեթ

Դոնալդ Բիսեթ

download.jpg

 

Հնդկաստանում Սադի անունով մի տղա կար: Նա սիրում էր վագրերի վրա մռնչալ:

— Զգո~ւյշ, -ասում էր մայրը,- վագրերը չեն սիրում, որ իրենց վրա մռնչում են: Բայց ո՞ւմ ես ասում, մի ականջով մտնում էր, մյուսով դուրս գալիս: Մի օր էլ, երբ մայրը խանութ էր գնացել, Սադին դուրս եկավ ու գնաց վագր գտնելու, որ վրան մռնչա: Երկար չփնտրեց: Վագրն էլ ծառի ետևում Սադիին էր սպասում. հենց Սադին մոտեցավ, նա դուրս թռավ ու մռնչաց.

— Ռռռռռռը~ռ… Սադին էլ մռնչաց.

— Ռռռռռռը~ռ… «Սա ինձ ինչի՞ տեղ է դրել, — նեղացած մտածեց Վագրը, — կատվի՞, նապաստակի՞, սկյուռի՞: Հը՞, ոնց որ «սկյուռ» են ասում, հա՞»: Մյուս օրն էլ վագրը Սադիին տեսավ, թե չէ, ծառի ետևից դուրս թռավ և առաջվանից բարձր մռնչաց.

— Ռռռռռռը~ռ…

— Հա~, վա’գր. ողջո~ւյն, -ասաց Սադին ու թփթփացրեց վագրի ուսոին: Վագրը չէր սիրում, որ իր ուսին թփթփացնում էին: Այդ պատճառով էլ բարկացած հեռացավ: Նա ճանկերն էր սրում, պոչը գետնին խփում, փորձում էր ավելի զարհուրելի մռնչալ:

— Ախր ես Վագր եմ, — կրկնում էր նա,

— Վա~գր, Վագռռը~ռ… հետո գնաց գետից ջուր խմելու:

Խմե՜ց, կշտացա՜վ ու նայեց ջրին։ Գետի միջից մի գեղեցիկ վագր էր նայում՝ դեղի՜ն, սև շերտերո՜վ, երկար պոչո՜վ։ Նա նորից մռնչաց ու այնքան բարձր, որ ինքն էլ սարսափած փախավ։ Վազե՜ց, վազե՜ց ու հոգնեց։ «Ումի՞ց եմ փախչում, — մտածեց նա, — չէ՞ որ մռնչացողը ես էի։ Չէ՜, այդ տղայի պատճառով խելքս լրիվ թռցրել եմ։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա վագրերի վրա մռնչում»։ Մյուս օրը, երբ Սադին անցնում էր իր կողքով, վագրը կանգնեցրեց նրան․

— Ինչո՞ւ ես մռնչում վագրերի վրա։

— Ախր նրանցից վախենում եմ, է՜, — ասաց Սադին, — իսկ երբ ես եմ նրանց վրա մռնչում, կարծես հակառակն է ստացվում։

— Հա՞, — զարմացավ վագրը։

— Վագրերը աշխարհի ամենասարսափելի կենդանիներն են, — շարունակեց Սադին, — միայն քաջերը չեն վախենում նրանց վրա մռնչալ։ Վագրին դա շատ դուր եկավ։

— Կոկորդիլոսից էլ են սարսափելի՞, — հարցրեց նա։

— Հա՛, բա ի՞նչ, — պատասխանեց Սադին։

— Առյուծների՞ց էլ։

— Ըհը՛։ Վագրը հաճույքից մռլտաց։ Տղան նրան արդեն դուր էր գալիս։

— Բայց դու շատ լավ տղա ես, հա՜, — ասաց վագրը ու լիզեց Սադիին։ Այդ օրվանից նրանք հաճախ էին միասին թափառում ու մռնչում իրար վրա։

 

Սադիի կյանքի մասին

 

Սադին ինը տարեկան է: Նա սովորում է երրորդ դասարանում: Սադին ունի միլիոն  քույր և միլիոն եղբայր: Սադին երազում է ունենալ քառասունյոթ վագր և ինը միլիոն կակտուս: