Posted in Մայրենի

Ռաբին Դրանաթ Թագոր «Կուզեի լինել»

 

 

Երբ առավոտյան ժամը ութը խփում է, և ես մեր նեղ փողոցով ճամփա եմ ընկնում դեպի դպրոց, ամեն օր դեմս ելնում է մանրավաճառը. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»,-  կանչում է նա: Եվ ստիպված չէ բնավ շտապելու, ստիպված չէ անպատճառ այս կամ այն փողոցում լինելու, ստիպված չէ այսինչ տեղը գնալու և մանավանդ այսինչ ժամին անպայման տուն վերադառնալու:

Կուզեի ես էլ մանրավաճառ լինել, թափառել ամբողջ օրը ճամփաների վրա ու կանչել. «Ասե՜ղ ու թե՜լ, քորո՜ց, մատանի՜, սիրուն օղե՜ր»:

Երբ իրիկունները  վերադառնում եմ դպրոցից, միշտ հանդիպում եմ պարտիզպանին, որ իր ցանկապատի ետևում հող է մշակում: Բահը ձեռքին` անում է այն, ինչ որ սիրտն  ուզում է` փոշոտում է հագուստները: Եվ ոչ մեկից նկատողություն չի ստանում, երբ արևի տակ վառվում է կամ թրջվում է անձրևից:

Կուզեի ես էլ պարտիզպան լինել, մշակել իմ պարտեզը, և ոչ մեկը իմ փորելը չարգելեր:

Երբ մութն ընկնում է, ու մայրիկս ինձ ուղարկում է անկողին, իմ բաց պատուհանից տեսնում եմ հաճախ մեր փողոցի պահապանին, որն իջնում և բարձրանում է հաստ փայտը ձեռքին:

Փողոցը մութն է ու լռիկ. և հեռվում` ցցի վրա տնկած լապտերը կարծես մի հրեշ լինի` մեկ հատիկ կարմիր աչքով:

Իսկ պահապանի ձեռքին երերում է  լապտերը, որը քարշ է տալիս իր երկար ստվերի հետ ու բնավ անկողին չի մտնում:

Կուզեի ես էլ պահապան լինել, ամբողջ գիշերը քայլել փողոցներով և լապտերովս ստվերները փախցնել:

 

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` Ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով։ Միշտ ուրիշի աշխատանքը հեշտ է թվում։

 

2. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ մինչև դիմացինիդ փոխարեն չլիննես չես հասկանա նրա կատարած աշխատանքի դժվարությունը։

3. Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի մոտ, ի՞նչ է նա երազում և այլն)

Ստեղծագործության հերոսը դպրոցական երեխա է, որը ստիպված է ամեն օր արթնանալ ժամը ութին և գնալ դպրեց։    Մանրավաճառի մոտ նրան գրավել էր այն, որ նա ստիպված չէ ամեն օր շուտ արթնանալ, կարող է ցանկացած ժամի ուր ուզել գնալ և երբ ուզել տուն վերադառնալ։ 

Պարտիզպանի մոտ նրան գրավել էր այն, որ նա կարող է փոշոտվել և ցեխոտվել ու դրա համար նկատողություն չստանալ։ Իսկ պահապանը կարող է ցանկացած ժամի դրսում լինել։

 Նա երազում է արթնանալ երբ ուզում է, ցանկացած ժամի վերադառնալ տուն, փոշոտվել բակում և դրա համար նկատողություն չստանալ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s