1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
տարակուսած- երկմտել-կասկածել
չարդախ-ծածկ դեզի համար
տավար-խոշոր եղջերավոր ընտանի կենդանիների ընդհանուր անվանումը
ահ-վախ
արխալուղ-տղամարդկանց և կանանց կարճ՝ մինչև ծնկները հասնող հագուստ
փեղկ-դռան և պատուհանի բացվող-փակվող մասը
պոռալ-գոռալ
կլանչել-շան հաչոց
2․Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
Իմ ուսուցչուհին չի սիրում, երբ իր խոսքը ընդհատում են։
Այսօր շունս իրեն տարօրինակ էր պահում։
Գարնանը արջերը զարթնում են խորը քնից։
3․ Ի՞նչ առածներ գիտես շան մասին:
Շան անունը տուր՝ փետն առ ձեռդ։
Շունը շան թաթ չի կծի։
Շունը շան միս չի ուտի։
4․ Վերնագրիր հատվածը:
|Ի՞նչպես է շունը պաշտպանում գոմը|