Posted in Մայրենի

Եզոպոսի մասին

 

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանը, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են, վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած, թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

 

Առաջադրանքներ՝

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

աշխարհ, թագավորներ, անարդար:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

 

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

 

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

 

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Քսանթոսը խնդրեց Եզոպոսին գնել շուկայից ամենավատ բանը:

 

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

 

Լեզուն ամենալավ բանն է, որովհետև լեզվի ոգնությամբ են մարդիք իրենց վիշտերն կամ ոհետաքրքիր պատմությունները պատմում:

 

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

1. Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:
2. Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց:
3. Ինչքան լեզու գիտես, էնքան մարդ ես:
4. Քաղցր լեզուն օձը բնից կհանի:
5. Աշխարը շինողն ու խանդողը լեզուն է
6. Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ (զորք):
7. Տավարի կապից կբռնեն, մարդու՝ լեզվից:
8. Տավարին կապով կկաբեն, մարդուն՝ լեզվով:
9. Ոտքով ընկնողը կելնի, լեզվով ընկնողը չի ելնի:
10. Գեշ լեզուն ածելուց սուր է:
11. Լեզվով ծակածը նշտարն էլ չի ծակի:
12. Լեզուն արդար, սիրտը՝ չար:
13. Անուշ լեզուն մեղրից քաղցր է:
14. Լեզվիդ չափ ու չվան դի՛ր:
15. Լեզուդ տակը ոսկոր չունի, որ սուտ խոսելիս ծակի:
16. Լեզվի տակ փուշ չկա (ոսկոր չկա):
17. Խոսքը քանի բերանումդ է, քոնն է, բերանիցդ ելավ՝ քոնը չէ:

 

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

 

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

 

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

Աշակերտ+ներ=աշակերտներ

 

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեցոր գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

 

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

 

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

 

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահի  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում: (մահ, դար)

 

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

 

Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

 

Աղվեսը տեսավ խաղողի վազը ուզեցավ ուտել դունչը բարձրացրեց վերև բայց խաղող չկերավ, իսկ վերադառնալուց քթի տակ ասաց <<Դեռ խակ է>>

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s