Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։
Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։
Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։
Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։
Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։
Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։
1. Կարմիրով գրված բառերը դուրս գրիր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Օրան- Քաղած հացահատիկ
Պաղեց- Ցուրտ
Հևաց- հեթհեթալ
Մարմանդ- Մեղմ
Դալուկ- Դժգույն
2. Կանաչով գրված բառերը դուրս գրիր, ապա գրիր այդ բառերի հոմանիշները:
Առավոտ-Լուսածագ
արև-արեգակ
քող-շղարշ
քուն-նինջ
մշուշ-մառախուղ
քամին-հողմ
ժիր-աշխույժ
3. Կապույտով գրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով:
վար եկան-իջան
շար եկան-շարվեցին
բուք արավ-ցրտեց
սուգ արավ-սգաց
շող կապեց-շողաց
մաղ տալով-մաղելով
շաղ տալով-սփռել
փախ տվավ-փախավ
կախ տվավ-կախեց
ցիր եկան-ցրվեցին
4. Ընտրի՛ր բանաստեղծական 6 տներից որևէ մեկը, պատկերացրո՛ւ՝ աշնանային օրվա որ պահն է, պատմի՛ր այդ հատվածը, ապա նկարի՛ր:
Լուսադեմին սև ամպերն իջան ցած, շարվեցին սարի վրա, առավոտ եկավ՝ օդը սառեց։