Posted in Մայրենի

Հետաքրքիր դեպք Կոմիտասի կյանքից․․․

download.jpgՃեմարանի սաները քննություն էին հանձնում «Հայ եկեղեցու պատմությունից»: Քննական հանձնաժողովի մեջ էր նաև Կոմիտասը` ճեմարանականների սիրելի Հայր Սուրբը: Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել: Աշակերտը նախ շփոթվում է, ապա պատասխանում.

– Հռիփսիմեի վանքը կառուցել է Կոմիտաս Հայր Սուրբը: Ներկաները մի լավ ծիծաղում են, իսկ տղան շփոթված և արագ քայլերով դուրս է գալիս լսարանից: Ժամեր անց նա մոտենում է Կոմիտասին եւ զարմացած հարցնում.
– Հա’յր Սուրբ, իրո՞ք դուք եք կառուցել:

Առաջադրանքներ՝

  1.  Պատմության ո՞ր հատվածը քեզ դուր եկավ, ինչո՞ւ։

 

Ինձ դուր եկավ այն մասը, երբ աշակերտը հարցրեց Կոմիտասին, թե իսկապե՞ս ինքն է կառուցել տաճարը, քանի որ աշակերտը բարձր էր գնահատում Կոմիտասին և այդպես կարծեց։

 

2. Ընթերցելով այս հատվածը, ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն էր Կոմիտասը։

 Աշակերտներից մեկին հարցնում են, թե ո՞վ է կառուցել Հռիփսիմեի վանքը: Չիմանալով պատասխանը` նա խեղճացած նայում է Հայր Սուրբի աչքերին: Կոմիտասը մի քանի անգամ, մյուսներից աննկատ, աջ ձեռքը խփում է կրծքին` ցանկանալով հասկացնել, որ կառուցողի անունը նույնպես Կոմիտաս է եղել:

Կոմիտասը շա՜տ բարի ուսուցիչ էր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s