Բարև, սիրելի՛ Ռոման։
Ես քեզ անչափ կարոտել եմ։ Շա՜տ կուզեի, որ դու հիմա ինձ հետ լինեիր։ Մենք միասին կգնայինք դպրոց, բակում ֆուտբոլ կխաղայինք։ Ես շա՜տ կուզեի, որ դու ինձ նոր ծրագրեր սովորեցնեիր։ Միասին շա՜տ հետաքրքիր կլիներ։ Արձակուրդներին հուսով եմ կկարողանամ գալ քեզ հյուր։ Քո շանն էլ եմ շա՜տ կարոտել։ Ես պետք է գնամ ճամփորդության։ Լավ կլիներ, որ դու էլ ինձ հետ լինեիր։ Դու էլ հաճախ մեզ հյուր արի։ Համբուրում եմ։ Ցտեսություն։
Քո եղբայր՝ Արման
06․10․2019թ․