Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

googlik mapik.png

Վայոց ձոր

Վայոց ձորի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի կենտրոնական մասում։ Սահմանակից է հյուսիսում Գեղարքունիքի, հյուսիս-արևելքում՝ Արարատի, հարավում՝ Սյունիքի մարզերին, արևելքում՝ Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանին, արևմուտքում՝ Նախիջևանի ինքնավար Հանրապետությանը: 

Այնտեղ հոսում են՝ Եղեկիս և Արփա գետերը:

Արփա գետ

ԱրփաԱրևելյան Արփաչայ, Արփանյալ, Արփաչայ, Ձորագետ, Ջերմ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում և Ադրբեջանի Նախիջևանի Հանրապետության տարածքում, Արաքսի ձախ վտակը։

Սկիզբ է առնում Թեքսարի լեռների հորդառատ աղբյուրներից 3200 մ բարձրությունից։ Ջերմուկ քաղաքից թեքում է հյուսիս-արևելք և հոսում է Շարուրի դաշտով։ Վերին հոսանքում գետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկին՝ դառնում է արագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը։ Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը։

Սևան Արփա ջրատար

Բաղկացած է Որոտան-Արփա (կառուցված 2004 թվականին) և Արփա-Սևան (1981 թվականին) թունելային ջրատար համակարգերից։ Որոտան-Արփան թունելային համակարգի սկզբնական հատվածն է, սկիզբ է առնում Սպանդարյանի ջրամբարից և ապահովում է տարեկան 165 միլիոն մ³ ջրի տեղափոխումը Կեչուտի ջրամբար, այնտեղից՝ Սևանա լիճ՝ Արփա-Սևան թունելով։ Թունելի ջրառի հաշվարկային ելքը 15 մ³/վ է, առավելագույնը 18 մ³/վ, այն իրականացվում է Սպանդարյանի ջրամբարի աջ ափին (2057 մ) կառուցված գլխամասային հանգույցի միջոցով։

Թունելի երկարությունը 21,6 կմ է, վերջնամասում թունելի լծորդումը Կեչուտի ջրամբարի հետ իրականացվում է բետոնապատված, ուղղանկյուն կտրվածքով արագահոսի միջոցով։

Եղեգիս համայնք

Եղեգիս համայնքում ընդգրկվել են հետևյալ բնակավայրերը`

Աղնջաձոր

Արտաբույնք

Գողթանիկ

Եղեգիս

Թառաթումբ

Հերմոն

Հորբատեղ

Հորս

Շատին

Սալլի

Վարդահովիտ

Քարագլուխ

Եղեգիս համայնքը կազմավորվել է <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքում 2017 թվականի հունիսի 9-ին կատարված փոփոխության արդյունքում՝ ՀՀ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր, Արտաբույնք, Գողթանիկ, Եղեգիս, Թառաթումբ, Հերմոն, Հորբատեղ, Հորս, Շատին, Սալլի, Վարդահովիտ և Քարագլուխ գյուղական համայնքների միավորումից։

Արատես

Արատեսի վանքի Սբ. Սիոն միանավ թաղածածկ եկեղեցին (10-րդ դար) ունի երեք ավանդատուն՝ խորանի երկու կողքերին և հյուսիսային պատին կից: Նրանից հարավ Ս. Աստվածածին եկեղեցին (11-րդ դար) է, որը մեկ զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է: Նրա և Ս. Սիոն եկեղեցու միջև 13-րդ դարում կառուցվել է քառակուսի հատակագծով, արևելքում՝ զույգ ավանդատներով գավիթ:

Սմբատաբերդ

Սմբատաբերդ (Ջաղաց Քարի բերդ), պաշտպանական համալիր Վայոց ձորի մարզի Արտաբույնք գյուղից արևելք։ Պահպանվել են պատմական տեղեկություններ V դ.-ում ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև տեղի ունեցած արյունահեղ ճակատամարտի մասին։

Արտաբույնք

Այն գտնվում է Եղեգնաձոր-Սելիմ մայրուղու հյուսիսարևելյան մասում։ Հեռավորությունը մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքից 17 կմ է, հանրապետական նշանակության ճանապարհից՝ 6 կմ։ Համայնքը հյուսիսից սահմանակից է Հորբատեղի գյուղական համայնքին, հարավից՝ Շատինի գյուղական համայնքին, արևելքից՝ Եղեգիսի գյուղական համայնքին և արևմուտքից՝ Սալլիի գյուղական համայնքին։

 

Կալասար

Կալասար, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Հերմոն գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք, Վարդենիսի լեռների հարավային լանջին, Արփայի աջակողմյան վտակ Եղեգիս գետի հովտում։

Արատես գետ

 

Արատես, գետ Վայոց ձորի մարզում։ Սկիզբ է առնում Վարդենիսի լեռներից և Շատին գյուղից հյուսիսում աջից միախառնվում Երկայնարտ գետին։ Երկարությունը 12 կմ է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s