Է-Ե
Բառասկզբում լսվող է-ն գրվում է է տառով, օրինակ` էջ, էակ, էկրան, էություն, էներգիա
Բառամիջում գրվում է է, եթե դրանով սկսվող արմատ կա, օրինակ` լայնէկրան, էլեկտրաէներգիա, մանրէ, ելևէջ…
Մնացած դեպքերում լսվող է-ն գրվում է ե տառով, օրինակ` վերելք, ոսկե, տասներկու, մեխակ…
Պետք է հիշել
Բառասկզբում լսվում է է, բայց գրվում է ե հետևյալ բառերում եմ, ես, ենք, եք, են:
Հիշել հետևյալ բառերի ուղղագրությունը՝ գոմեշ, առէջ, վայրէջք, մանրէ, ելևէջ:
Որևէ, ինչևէ, երբևէ, բայց` որևիցե, ինչևիցե, երբևիցե,
1.Լրացրեք Ե կամ Է:
Լայնէկրան, հնեաբան, ծովեզր, վայրէջք, երփներանգ, նորեկ, մանրէ, էջանշան, որևիցե, գոմեշ, վերելակ, մեջք, բազմերանգ, երբևիցե, որևէ, էջ, ամենաէժան, չէինք, էկրան, Էջմիածին, չեմ, էլեկտրաէներգիա, էներգիա, մեխակ, հրեշ, նրբերշիկ, ամենաերկար, եգիպտացորեն, զարկերակ:
2.Մարդկանց անուններ գրիր, որոնք սկսվում են Ե-ով և Է-ով:
(Ե)
Երանուհի, Եղիազար, Եփրեմ, Երվանդ, Երամ, Եսայի, Եղիշե, Եվա, Ելենա, Եզնիկ։
(Է)
Էմմա, Էլիզա, Էլլադա, Էլվիրա, Էլֆա, Էմլիա, Էմիլ, Էվելինա, Էդուարդ, Էմին, Էմմանուել, Էդգար։
4.Տրված բառերը դասավորիր ըստ իմաստների:
ելակ, գոմեշ, երինջ, եզ, եղնիկ
եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ
կենդաիներ-ելակ, գոմեշ, երինջ, եզ, եղնիկ։
բույսեր-եգիպտացորեն, եղինջ, երեքնուկ, եղրևանի, եղևնի, երիցուկ, եղեգ։
5. Գրիր տրված բառերի հականիշները:
արու, մուտք, թանկ, դժբախտ, վերելք, հայտնվել
արու-էգ
մուք-ելք
թանկ-էժան
դժբախտ-բախտավոր
վերելք-վայրէջք
հայտնվել-անհետանալ, կորչել, թաքնվել, չքանալ
6. Մեկական բառ կազմիր` երանգ, եզր, եղբայր արմատները դնելով բառի սկզբում և վերջում:
Օրինակ` եփ-եփել, կիսաեփ․
երանգ-երփներանգ, երանգավոր․
եզր-եզրագիծ, լայնեզր․
եղբայր-հորեղբայր, եբայրասեր․
7. Առաջադրանք 1-ից ընտրիր 10 բառ և կազմիր բառակապակցություններ:
Լայնէկրան համակարգիչ, թեթև վայրէջք, երփներանգ ծաղիկներ, նորեկ աշակերտ, վտանգավոր մանրէ, գրքի էջանշան, որևիցե բառ, սև գոմեշ, սպիտակ էջ, կարմիր մեխակ, համեղ եգիպտացորեն։