Աֆրիկա, տարածքի մեծությամբ (30,3 միլիոն կմ²) և բնակչության թվով (1,033 մլրդ) երկրորդ մայրցամաքը՝ Եվրասիայից հետո։ Աֆրիկան կազմում է երկրագնդի տարածքի վեց տոկոսը և ցամաքային տարածքի 20,4 տոկոսը: Բնակչությունը կազմում է Երկիր մոլորակի բնակչության 15%-ը: Մայրցամաքը Եվրասիայից բաժանվում է հյուսիսում Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով և Կարմիր ծովով, հյուսիս-արևելքում՝ Կարմիր ծովով, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով, Սուեզի ջրանցքով, Ադենի ծոցով։ Մայրցամաքի արևելքում Մադագասկար կղզին է, որը բաժանվում է մայրցամաքից Մոզամբիկի նեղուցով։ Մայրցամաքում կան 54 ճանաչված անկախ պետություններ և երկու դե ֆակտո պետություններ։
Աֆրիկայի բնակչությունը ամենաերիտասարդն է բոլոր մայրցամաքների մեջ, աֆրիկացիների 50%-ը ծնվել է 1991 թվականին կամ ավելի ուշ: Ալժիրը տարածքով ամենամեծն է մայրցամաքում, իսկ բնակչությամբ ամենամեծը