Posted in Հայրենագիտություն, Ճամփորդություն

Հետաքրքիր ճամփորդություն

Մենք մեկնեցինք մեր առաջին եռօրյա ճամփորդությանը՝ դեպի Վայոց ձորի մարզ՝ Արատես։ Երեք օր   մնացինք Արատես դպրական կենտրոնում։

Մեկնել ենք հոկտեմբերի 11-ին, ժամը՝ 09:30։ Ճանապարհին հիացանք Սևանա լճով, Հայրավանքում կանգ առանք, նախաճաշեցին, վանքում աղոթեցինք ու ճանապարհը շարունակեցինք։ Այնուհետև կանգ առանք Օրբելյանների իջեվանատանը։ Այն կառուցվել է 14-րդ դարում Հայաստանով անցնող առևտրականների համար։ Մենք մտանք այնտտեղ։ Հաջորդ կանգառը Սմբատաբերդն էր։ Բերդ հասնելու համար մոտ 2 ժամ բարձրացանք, ճանապարհին ալոճ հավաքեցինք։ Ներքեվում գտնվում էր Արտաբույնք գյուղը։ Ժամը 17։00-ին հասանք Արատես։ Նշեցինք Սամվելի ծննդյան օրը։ Երեկոյան խարույկ վառեցինք երգեցինք ու քնեցինք։ Արատեսում 2-րդ օրը նույնպես շա՜տ հետաքրքիր էր։ Ընկույզահավաք արեցինք,  կերանք, իսկ մնացածը  պահեստավորեցինք մառանում Արատեսի ձմեռային հյուրերի համար։ Հետո մեզ հյուր եկան Արտաբույնքի դպրոցի սովորողները։ Միասին երգեցինք ու պարեցինք։

Երրորդ օրը միքիչ տխուր եինք, որովհետև պիտի վերադառնաինք։ Ճանապարհին կանգնեցինք Արփա գետի մոտ։ Հետո գնացինք Արենի քարանձավ։ Մենք այնտեղ տեսանք 5000 տարեկան կոշիկ, 6000 տարեկան կարաս, շա՜տ հին գինու տակառ։ Թռչունների քարանձավում տեսանք չղջիկներ։ Ինձ շա՜տ դուր եկավ այս ճամփորդուփյունը և կուզեմ, որ հաճախակի ճամփորդենք։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s