Աշուն
Ծառեր, թփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սնավ:
—
Սաղարթ-սաղարթ սարսելով
Ոսկի տերև դարսելով՝
Աշուն քնավ:
—
Տարափ ու բուք փչելով,
Վայուն-մայուն ճչելով՝
Աշուն ծնավ:
Առաջադրանքներ՝
1. Բացատրի՛ր բառերը՝ լեցուն, մառան, տարափ, սաղարթ:
լեցուն-լիքը
մառան-նկուղ
տարափ-հորդ անձրև
սաղարթ-տերև
2. Յուրաքանչյուր եռյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:
1-ին եռյակ բերքառատ աշուն /ինչպիսի/ աշուն
2-րդ եռյակ ոսկեզօծ աշուն /ինչպիսի / աշուն
3-րդ եռյակ ցուրտ աշուն /ինչպիսի/ աշուն