Posted in Մայրենի

Համո Սահյան․ Աշուն

Աշնան օրերն են հասել,
Իջել  է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին։

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ։

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի․․․

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ, թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք, ինչքան է ուրախ։

 

Առաջադրանքներ՝

1.Փորձի՛ր  ինքդ  վերնագրել  բանաստեղծությունը։

<<Աշուն է եկել>>

2. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր  քեզ  առավել դուր  եկած  հատվածը և մեկնաբանի՛ր։

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի․․․

Աշնան տերևները այնքան կարմիր են դրա համար ասում է, որ կարծես խարույկ լինի:

Երկար ժամանակ տնկված տանձենի անտառի:

Թվում է, թե մոտ կվազես ձեռքերդ և ոտքերդ կվառի, թվում է, որ կարմիր տերևները կրակ են:

3. Յուրաքանչյուր քառյակի բովանդակությանը համապատասխան գրի՛ր, թե աշունն ինչպիսի՞ն է:

Առաջին քառյակ՝ Աշունը եղանակը մռայլ է։

Երկրորդ քառյակ՝ Արագիլերը չվել են տաք երկրներեր, բարդու տերևներն էլ չորացել են և թափվում են։

Երրորդ քառյակ՝ Ծեր տանձենու տերևները կարմրել են և կարծես խարույկ լինի։

Ձորրորդ քառյակ՝ Ամռանը քանի-որ տաք էր քամին գործ չուներ, իսկ աշնանը քամի է։

One thought on “Համո Սահյան․ Աշուն

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s