Ես հասկացել եմ, որ, եթե շա՜տ ես ցանկանում՝ երազանքդ անպայման կատարվում է։
Երբ դեռ քույրիկ չունեի, ամեն օր Աստծուց խնդրում էի, որ ինձ քույրիկ նվիրի։ Ամեն անգամ պատկերացնում էի, թե ինչպես միասին կխաղանք, ինչպես իրեն կխնամեմ, կպաշտպանեմ։ Շա՜տ էի երազում քույրիկ ունենալ, և իմ երազանքը կատարվեց։ Հիմա էլ, երբ մի բան շա՜տ եմ ուզում, ամեն օր երազում եմ ու աղոթում, որ երազանքս կատարվի։