Posted in Բնագիտություն

Սև ծով

 

Սև ծով, Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերն են՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիսարևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի ծոցերը՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստներն են՝ Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ:

Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը ծծմբաջրածնով հարուստ ջրային շերտն է։

Ծովը ողողում է Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Թուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը (ծովի շուրջ տեղակայված տարածքները ավանդաբար անվանում են «Սևծովյան»)։

Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում կենտրոնացված են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը (այժմ՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության ծովափնյա պահպանության դեպարտամենտի նավային անձնակազմը), Կանստանցում և Մանգալում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպոլում և Նովոոզյորնոեում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը)։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s