Posted in Հայկական ավանդական ուտեստներ, Հայրենագիտություն

Հայկական ավանդական ուտեստների պատրաստում տատիկիս և պապիկիս հետ

dav

Հանգստյան օրերին մենք մեկնեցինք Արցախ՝ տատիկիս և պապիկիս տուն։ Այնտեղ ես և պապիկս պատրաստեցինք խորոված, տատիկս պատրաստեց հարիսա և խաշ։

Խաշի անվանումը առաջացել է «խաշել» կամ «խարշ» բառերից, որոնց հնչյուններըի արդյունքում ստացվել է խաշ բառը: Խաշը հնագույն հայկական ուտեստ է, որը հետագայում տարածվեց Կովկասում և Անդրկովկասում: Խաշ ուտելու ավանդույթները գալիս են հեթանոսական ժամանակներից, բայց դարերի ընթացքում պատրաստման եղանակներն ու ձևերը չեն փոխվել:  Ըստ բազմաթիվ հյուսված լեգենդենրի խաշը իսկզբանե աղքատների կերակուր է համարվել: Պատմում են, որ երբ հարուստները անասուն են մորթել, միսն իրենց են վերցրել, իսկ ոտքերն ու թորոտիքը աղքատներին բաժին հանել: Իսկ աղքատներն էլ եփել են և առավոտյան թաքուն կերել, որպիսզի ոչ ոք չտեսնի:  

Բաղադրատոմս

Նախապես մաքրած տավարի ոտքերը խանձել, քերելով մաքրել, լավ լվանալ և մասերի բաժանել: Պատրաստի ոտքերը 24ժ դնել սառը ջրի մեջ, 2-3 ժամը մեկ ջուրը փոխել: Դրանից հետո նորից լվանալ, դնել ոչ լայն կաթսայի մեջ և լցնել այնքան ջուր, որ մսից 15-20 սմ վերև լինի: Խաշը եփել առանց աղի, թույլ կրակի վրա, պարբերաբար քաֆն ու յուղը վերցնել ջրի երեսից և եփել այնքան, որ միսը հեշտությամբ անջատվի ոսկորից: Մատուցելուց 5 րոպե առաջ խաշին ավելացնել քաշած յուղը և մատուցել շատ տաք վիճակում: Առանձին մատուցել աղ, ծեծած սխտոր` նախապես արգանակով լուծված, բողկ և լավաշ: 300 գ. տավարի կամ 400 գ. ոչխարի ոտերի համար վերցնել 100 գ. գանձակ, 800-1000 գ. ջուր, աղ, սխտորն ըստ ճաշակի:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s