Posted in Մայրենի

Համերգ

Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրիր և սովորիր:

շաչում-շաչելու ձայնը

2. Ինչո՞ւ  է բանաստեղծությունը կոչվում «Համերգ»:

Որովհետև բանաստեղծության մեջ բնության ձայները նկարագրվում են, որպես համերգ։

 

3․Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը:

Ես կարծում եմ, որ ժայնը բանաստեղծության մեջ ամենաշատն է։

 

4. Ո՞ր քառատողը քեզ ավելի շատ դուր եկավ, ինչո՞ւ:

Ինձ ամենաշատը դուր եկավ երկրորդ քառատողի այն հատվածը, թե անտառը ինչպես է արձագանքում բնության ձայներին։

Безымянный

5. Նկարիր այդ քառատողը:

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s