Մատենադարանը գտնվում է Երևանում։Այն կոչվում է Մեսրոպ Մաշտոցի անունով։ Մատենադարանում պահպանվում են հին ձեռագրեր և փաստաթղթեր։ Ստեղծվել է 1921 թվականին։ Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։
Մատենադարանը գտնվում է Կենտրոն Վարչական շրջանում։ Ունի շուրջ 50․000 այցելու։
Մատենադարանում է գտնվում հայերեն ամենամեծ մագաղաթյա ձեռագիրը՝ Մշո ճառընտիրը։
Այն գրվել է 1200 – 1202-ին, Երզնկայի Ավագ վանքում, Բաբերդի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ, յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 կգ է։
Մատենադարանի աջակողմյան մասում կա վիշապաքար։ Այն հուշարձան է, պատրաստված 1 կտոր քարից, ձկան տեսքով, վրան՝ օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ ու թռչուններ պատկերող քանդակներով, սովորաբար դրվել աղբյուրների ակունքների, ջրանցքների, ջրամբարների, արհեստական լճերի մոտակայքում։ Բարձրությունը 3-5 մետր է։ Վիշապաքարը ջրի պաշտամունքին վերաբերող հուշարձան է։ Վիշապների մոտ 150 օրինակ է հայտնի այսօր, որոնցից 90-ը Հայաստանի Հանրապետության տարածքում: