Posted in Մայրենի

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.
– Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի
պետք չես գալիս:

– Իսկ դու, հավիկ – մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:
– Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ – սարապ չեմ տզտզում: Ես օրը
մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:
– Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես
ածում:
– Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:
– Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ,
հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով ՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է:
Այնպես չէ, իմաստուն հավիկ – մարիկ:
– Բայց դու ի˜նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:
– Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած,
մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ –
մարիկ:

 

ա․Բլոգումդ գրի՛ր՝ ինչի՞ մասին էր առակը, ի՞նչ սովորեցրեց քեզ այն։ Կա՞ն քո շրջապատում այնպիսի մարդիկ, ովքեր իրենց կատարած փոքրիկ գործով բոլորի մոտ գլուխ են գովում։

Առակը այն մասին է, որ երբ աշխատանք ես անում, պետք չէ այդ մասին շատ բարձրաձայնել։ Պետք է թողնել, որ ուրիշները տեսնեն ու գովեն։

Իմ շրջապատում կան այդպիսի մարդիկ, ովքեր այդքան շատ լավ բան չեն անում ինչան, որ բարձրաձայնում են։

 

բ․Նմանատիպ մի առակ էլ ինքդ հորինի՛ր։

 

Մեծամիտ տղան

Երկու եղբայր են լինում, ամեն անգամ մայրիկը խնդում է, որ իրեն օգնեն տան գործերում։ Մեծ եղբայրը անմիջապես գնում է, մայրիկին օգնում է, իսկ փոքր եղբայրը ուշացումով գալիս է, բայց գրեթե ամբողջ աշխատանքը արդեն մեծ եղբայրն ու մայրիկը կատարել էին։ Նա մի փոքր աշխատանք է անում և ամբողջ օրը ասում է, որ հոգնել է, շատ է չարչարվել։

Մի անգամ երբ մեծ եղբայրը հարցնում է, թե ինչու՞ ես ամեն անգամ միայն քո արածի մասին խոսում, չէ՞ որ ես էլ եմ մայրիկին օգնում։ Նա պատասխանում է, որ եթե դու էլ աշխատած լինեիր՝ դու էլ կասեիր։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s