Posted in Հայրենագիտություն

Ես կլինեմ քո ուղեկցորդը դեպի Արցախ

Безымянный

Ես առաջարկում եմ անչափ հետաքրքիր քառօրյա  ճամփորդություն  դեպի Արցախ։ Ես կլինեմ ուղեկցորդը, քանի-որ Արցախը իմ հայրենիքն է՝ տատիկիս ու պապիկիս ծննդավայը ։

Ճամփորդությունը կլինի ամռանը, որպիսի կարողանանք լիարժեք վայելել Արցախի բնությունը։

Օր 1- Երևանից կշարժվենք առավոտյան ժամը 7։00-ին, որովհետև մեզ շա՜տ երկար ճանապարհ է սպասվում։ Արցախ հասնելու համար կանցնենք Արարատի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի , Սյունիքի մարզերով։ Սյունիքի մարզ կհասնենք մոտավորապես ժամը 11։30-12։00։ Մի փոքր կշեղվենք ճանապարհից և կգնանք Տաթևի վանք։ Տաթևի վանքը, միջնադարյան վանական համալիր է։ Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի աջափնյա եզերքին։ Վանք հասնելու համար կնստենք աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ Տաթևերը, որը իրար է կապում Հալիձորը և Տաթևի վանքը։ «Տաթևեր» ճոպանուղին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում ՝ որպես աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղի, որը շարժվում է առանց կանգառ։

Հաջորդ կանգառը՝ Ստեփանակերտ չհասած “Մենք ենք մեր լեռները” կոթողն է, ավելի հայտնի, որպես “պապիկ- տատիկ”։

2014_Stepanakert,_Monument_My_i_Nasze_Góry_(02)

 

Հետո կանցնենք Ստեփանակերտով և կգնանք Մարտունու շրջան՝ պապիկիս և տատիկիս ծննդավայր։  Պապիկիս հայրական տունը Կարմիր շուկա գյուղում է, որը հեռու է Ստեփանակերտից 35 կմ, այնտեղ էլ մենք կգիշերենք։ Տանը ոչ ոք չի ապրում` փոշոտ կլինի, բայց դա մեզ չի խանգարի ։) Գյուղի մոտ է գտնվում Արցախի ամենահին ծառը՝ Տնջրին (Չինարի)։ Ծառն ունի 54 մետրից ավել բարձրություն (համարյա 18 հարկանի շենքի բարձրության), բնի շրջագիծը 27 մետր է, ծառ-հսկայի փչակի մակերեսը 44 քմ է, այստեղ կարող է տեղավերվել 100-ից ավել մարդ, իսկ սաղարթների ստվերի մակերեսը զբաղեցնում է համարյա 1400 քմ տարածք: Ծառի մոտ հասնելու համար մենք բարձունք պիտի հաղթահարեք։

 

 IMG_2016

 

Օր 2- Առավոտյան կարթնանանք, կշնչենք Կարմիր շուկայի մաքուր օդը, կլսենք գյուղի կողքով անցնող գետի քչքչոցը , կբարձրանանք Տնջրի և կշարժվենք դեպի Գանձասար։ Գանձասարը վանական համալիր է Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մոտակայքում։ Գանձասար վանական համալիրի գլխավոր տեսարժան վայրը՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որը կառուցվել է 1216 – 1238 թվականներին Հասան-Ջալալ իշխանի կողմից։ Երեկոյան կվերադառնանք Ստեփանակերտ, կշրջենք քաղաքում և կգնանք գիշերելու այն տանը, որը նախապես մինչև գնալը կվարձակալենք։

 

Օր 3-

3-րդ օրը կգնանք Շուշի։ Կայցելենք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի (Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ):  Գանձասարից հետո՝ Արցախի երկրորդ կարևորագույն հոգևոր կենտրոնն է։

Հետո կգնանք Հունոտի կիրճ (բնապատմական արգելոց, որը գտնվում է Արցախի Հանրապետության Շուշիի շրջանում): Այստեղ են գտնվում պատմական, բնական և ճարտարապետական մի շարք գեղատեսիլ վայրեր: Կտեսնենք Ջդրդուզը, Շուշիի պարիսպները, Զոնտիկները։

Zontikner,_Shushi

Անպայման կկանգնենք Շուշիի հաղթանակի տանկի մոտ և կշարժվենք դեպի Բերձոր՝ մյուս տատիկս և պապիկիս տուն, որտեղ ապրել է մայրիկս։ Բերձորը Քաշաթաղի շրջկենտրոնն է, որը իրար է միացնում Հայաստանի հանրապետությունն ու Արցախը։ Բերձորում կհանգստանանք և կշարժվենք դեպի Ջերմուկ քաղաք։ Ջերմուկը գտնվում է Վայոց Ձորի մարզում։ Այն հայաստանի 3 առողջարանային քաղաքներից մեկն է։ Կհանգստանանք, կշրջենք երեկոյան Ջերմուկում։ Կգիշերեք էլի նախապես ամրագրած հյուրանոցում։ Առավոտյան շուտ կարթնանանք, կգնանք կխմենք Ջերմուկի հրաշք ջուրը։ Հետո կնախաճաշենք ու կգնանք տեսնելու Ջերմուկի Ջրահարսի վարսեր կոչվող հայտնի ջրվեժը։ Ժամը 15։00- ին կշարժվենք դեպի Երևան։ Երևանում կլինենք մոտավորապես ժամը 18։00-ին։ 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s