Posted in Ընտանեկան դպրոց

Ուսումնական կարանտին կամ թագավարակի հակառակ կողմը

                                            95329239_250559949477923_7946938817687060480_n 
 Անի Մեջլումյան, 4-րդ դասարանցի Արման Աբրահամյանի և այս  օրերին հոգով սեբաստացի Իրինա Աբրահամյանի ընտանեկան դպրոց
   
Այո, պարզվում է թագավարակի հակառակ կողմում լիքը դրական բաներ կան՝ համենայնդեպս մեր ընտանիքը դրական շա՜տ բան գտավ: Այս հարկադիր մեկուսացումը մեզ ստիպեց ավելի լավ ճանաչել մեր երեխաներին ու ինքներս մեզ: Անընդհատ շտապելով պարզվում է շատ բան ենք բաց թողնում ՝ չնայած թվում էր, թե ամեն ինչ ճիշտ ենք անում։ Հիմա , երբ ոչ մի տեղից չենք ուշանում, շտապելու կարիք չկա, սկսեցինք բացահայտել մեզ ու մեր երեխաներին՝  դարձանք ավելի ուշադիր:
Երբ իմացանք, որ պիտի անցնենք հեռավար կրթության՝ բոլորովին խուճապի չմատնվեցինք։ Շատ սահուն կերպով տունը վերածեցինք դպրոցի և սկսեցինք մեր ընտանեկան ուսումնական կարանտինը: Մեր ընտանեկան դպրոցում բոլորս սովորող ու սովորեցնող ենք։ Սովորում ենք ամեն տեղ և ամենակարևորը ՝ միասին։ Օրը սկսում ենք միասին արթնանալով, միասին նախաճաշում ենք, միասին մարզվում , միասին տնային գործեր անում, միասին ուտելիք պատրաստում, ընթացքում էլ լիքը նոր բաներ սովորում ։  Մեծ ոգևորությամբ մասնակցում ենք կրթահամալիրի գրեթե բոլոր նախագծերին։ Այս օրերին սեբաստացի ենք բոլորս։ Արմանի փոքր քույրիկը՝ Իրինան, արդեն գիտի ֆիզկուլտուրայի պարապմունքի օրն ու ժամը՝ ինքն այդ ժամին մարզական տրամադրությամբ պատրաստ է դասին, սովորել է ընկեր Սեդայի ուղարկած բոլոր ազգային երգերը, եթե Արմանին հանձնարարվել է նկարել Սասնա ծռերին՝ դա նաև իր առաջադրանքն է համարում։ Իսկ ընկեր Սոնայի հայրենագիտական հետաքրքիր պատմություններին սպասում ենք բոլորս։  Ճիշտ է ընկեր Սոնան երբեմն դժգոհում է, որ Արմանը հանձնարարություններն անում է ու մոռանում  ուղարկել իրեն,բայց ինձ դուր է գալիս այն,  որ իմ տղան փաստորեն գնահատականի համար չի սովորում՝  հակառակ դեպքում կշտապեր ուղարկել ուսուցչուհուն:
Կորոնավիրուսյան հարկադիր արձակուրդը մեզ շատ բան սովորեցրեց: Մենք սկսեցինք գնահատել մեր ունեցածը: Երկու ամիս տանը փակված, բնությունից կտրված լինելով սկսեցինք ավելի շատ  սիրել բնությունը: Առաջ, որ մտածում էինք բազմաբնակարան շենքում մեզ տնային բույսեր ու ընտանի կենդանի պետք չէ, չենք կարողանա խնամել, հիմա որոշել ենք շատ բույսեր ու մի ընտանի կենդանի ունենալ: Այս ընթացքում սովորելուց բացի մեր մեջ նաև նոր տաղանդներ բացահայտեցինք : Օրինակ , Արմանը հասկացավ, որ ինքը կարող է լավ խոհարար լինել հիմա հաճախ է մեզ համար համեղ աղցաններ պատրաստում։
Եվ չնայած նրան, որ մեր ուսումնական կարանտինը շա՜տ հետաքրքիր է անցնում, միևնույնն է արդեն ուզում ենք վերադառնալ հին կյանքին, բայց արդեն շատ հարցերի ուրիշ կերպ նայելով:
Ստորև ներկայացնում ենք  այն նախագծերը, որոնց մենք մեծ սիրով մասնակցել ենք.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s