Posted in Uncategorized

Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում

Հունիսի 19-ին մասնակցել եմ քանդակագործության փառատոնին։ Երբ իմացա, որ կարող եմ գնալ  դպրոց անչափ ուրախ էի, ուրախ էր նաև քույրիկս’ Իրինան, որովհետև ինքն էլ էր ինձ հետ գալու։ Մենք գնացինք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց։ Մեզ հետ էին նաև ընկեր Դիանան, Սամվելը և Դավիթը։ Մենք քարի վրա քանդակ արեցինք, մեզ օգնում էր ընկեր Լևոնը,ինձ քանդակագործությունը շատ եկավ։  Հետո մենք բնության գրկում հանգստացանք, խաղեր խաղացինք։ Ինձ օրը շատ դուր եկավ։

received_678826226000655

received_1363480463856378

Posted in Մաթեմատիկայի ստուգատես

Մաթեմատիկայի ստուգատես 2020

Գործնական աշխատանք 1-ին

Սիրելի սովորողներ, պարզեք, թե քանի քառակուսի մետր ապակի են օգտագործել ձեր տան բոլոր պատուհանները պատրաստելիս։ Հաշվեք անհրաժեշտ ապակու ծախսը, եթե 1 քառակուսի մետր( 1 մ քառ․= 10000 սմ քառ․) ապակին արժե 5000 դրամ։

Continue reading “Մաթեմատիկայի ստուգատես 2020”

Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես նախագիծ

1․ Բլոգումդ բա՛ց արա ,,Մայրենիի ստուգատես,, էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։
Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
Եթե լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես կարդում
ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում, ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։
Պատումդ տեսագրի՛ր և տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Իմ ընտանեկան դպրոցի անդամներն են մայրիկս և քույրիկս։ Մենք բոլոր նախագծերին մասնսկցել ենք միասին։ Մայրիկս ինձ օգնել է , եթե ունեցել եմ օգնության կարիք։ Նախագծերին մասնակցել ենք մեծ սիրով։

 

4․ ,,Մայրենիի ստուգատես,, էջում հավաքիր քո ընտանեկան բոլոր նախագծերի հղումները։

Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Լուվր

5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

 

Զարմանալի համակարգիչը

Լինում է չի լինում, մի տղա է լինում։ Նա լինում է 16 տարեկան։ Նա երազում էր ստեղծել իր համակարգիչը։  Օր ու գիշեր աշխատում էր , և վերջապես 24 տարեկանում ստեղծեց իր համակարգիչը։ Նրա ստեղծած համակարգիչը կարողանում էր խոսել, թռչել և արագ վազել։
6. Մարտահրավե՛ր նետիր ընկերներիցդ որևէ մեկին։

Մարտահրավեր եմ նետում իմ դասընկերներ Արգիշտի Ղարիբյանին և Սեյրան Շահսուվարյանին։