Posted in Երգ, Uncategorized

Հայրենյաց երգեր

ԻՄ ՀԵՐՈՍԸ

Իմ հերոսը իմ եղբայրն է՝ Տիգրանը։ Իմ եղբայրը կռվում է թուրքերի դեմ, պաշտպանում է մեր երկիրը։ Երբ մեծանամ, ես էլ եմ պաշտպանելու իմ հայրենիքը։ Իմ երգը նվիրում եմ եղբորս ու քեռիներիս, ովքեր նույնպես հիմա պատերազմում են։


https://soundcloud.app.goo.gl/YJ75

Posted in Մայրենի, Բանաստեղծություններ

Համո Սահյան. Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Առաջադրանքներ

1. Կարդա՛ ու բացատրիր ընդգծված տողերը: Ինչպե՞ս ես հասկանում…

2. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած տեսարանը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Ես ընտրել եմ այս մասը, որովհետև այս, մասը մասը ամենա տարօրինակն էր:

3.Ի՞նչ գույն ունի մայրամուտը այս բանաստեղծության մեջ:

4. Դիտարկի՛ր մայրամուտը և ֆոտոխցիկի օգնությամբ ներկայացրու մայրամուտի տարբեր պահեր:

5. Քո տեսած մայրամուտը ինչո՞վ է նման այս բանաստեղծության մեջ ներկայացված մայրամուտին:

Posted in Տեխնոլոգիա

Կատաղություն հիվանդություն

Կատաղություն, վիրուսային հիվանդություն, որը բերում է մարդկանց և այլ կաթնասունների մոտ գլխուղեղի բորբոքում։ Կենդանիները ում մոտ լինում է Կատաղություն հիվանդությունը զգում են թույլություն, շատ ջուր են խմում, ուտում են ինչ-որ ձեռքը ընկնում է, ուզում է լինի ցեխ կամ երկաթ և ինենց տարորինակ են պահում: Կատաղություն հիվանդությունը կարելի է ասել չի լինում Հայաստանում: Որպիսի Ձեր կենդանին չհիվանդանա կատաղություն հիվանդությամբ, դուք պետք է երբ, որ ձեր կենդանին դառնում է 1 տարեկան դուք պետք է նրան տանեք պատվաստմանը:

Posted in Մաթեմատիկա

Ուղանկյունանիստ մաս 2

Առաջադրանքներ

  1. Քանի՞ ուղղանկյուններից է բաղկացած ուղղանկյունանիստը։

6

  1. Ուղղանկյունանիստի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։

Ոըղղանկյուն

  1. Խորանարդի նիստերից յուրաքանչյուրը ի՞նչ երկրաչափական պատկեր է։

Քառակուսի

  1. Քանի՞ քառակուսիներից է բաղկացած խորանարդը։

6

  1. Քանի՞ նիստ ունի խորանարդը։

6

  1. Քանի՞ գագաթ ունի խորանարդը։

8

  1. Քանի՞ կող ունի խորանարդը։

12

  1. Համեմատեք խորանարդը և ուղղանկյունանիստը։

Ընդհանրություն

Իրանց գագաթների թիվը, կողերի թիվը և նիստերի թիվը համընկնում են:

Երկուսն էլ ունեն 6 նիստ 8 գագաթ 12 կող:

Տարբերություն

Ուղղանկյունանիստի նիստերը ուղղանկյուն են իսկ խորանարդի նիստերը քառակուսի են:

Տարբերություն է նաև այն, որ խորանարդի նիստերը իրար հավասար քառակուսի են, իսկ ուղղանկյունանիստի նիստերը միյայն հանդիպակաց նիստերն են հավասար:

  1. Ի՞նչ է խորանարդի ծավալը։

Խորանարդի ծավալը դա նրա տարողությունն է և ինչքան տեղ է այն զբաղեցնում:

  1. Ի՞նչ է ուղղանկյունանիստի ծավալը։

Ուղղանկյունանիստի ծավալը դա նրա տարողությունն է և ինչքան տեղ է այն զբաղեցնում:

  1. Որո՞նք են ուղղանկյունանիստի չափումները։

Երկարություն, լայնություն և բարձրություն

  1. Հաշվեք ուղղանկյունանիստի  ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 դմ, 7դմ,  11դմ։

6x7x11=462

  1. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝     6 դմ,  18 սմ, 10 սմ։

60x18x10=10800

  1. Հաշվեք  3 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

3x3x3=27

  1. Հաշվեք  15 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

15x15x15=3375

  1. Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 11 սմ, 10 սմ, 16 սմ։

11x10x16=1760

  1. Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝

15 մմ, 18 մմ,  6 մմ։

15x18x6=1620