Անտառում ամպի ծվեններ կային, Կապույտ մշուշներ կային անտառում, Օրոր էր ասում աշունն անտառին, Բայց դեռ անտառի քունը չէր տանում։ Շշուկներ կային անտառում այնքան, Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային, Իրար փաթաթված ստվեր ու կածան Ու հետքե՜ր, հետքե՜ր, հետքեր մարդկային։ Եղյամն էր սունկի գլուխն արծաթում, Մրսում էր կարծես վայրի նշենին, Հանգստանում էր հողմը բացատում՝ Ականջն ամպրոպի ազդանշանին։ Եղնիկի հորթը՝ մամուռը դնչին, Թռչում էր իր մոր բառաչի վրա, Եվ որսկանը թաց խոտերի միջին Կորած հետքերն էր որոնում նրա։ Փայտահատը հին երգն էր կրկնում Եվ տաք սղոցն իր յուղում էր կրկին, Թեղին անտարբեր ականջ էր դնում Տապալված կաղնու խուլ հառաչանքին։ Անտառապահի տնակի առաջ Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում, Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ Սոճու հետ սիրով զրույց էր անում… Անտառում խորին խորհուրդներ կային, Եվ արձագանքնե՜ր կային անտառում, Օրո՜ր էր ասում աշունն անտառին, Սակայն անտառի քունը չէր տանում… |
Առաջադրանքներ
1. Ուշադիր կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր :
ծվեններ – մաս
մշուշ – Մառախուղ
ազդանշան – Տագնապ
բացատ – Անտառի մեջ ծառերից ազատ տարածություն:
ամպրոպ – Կայծակ
2. Առանձնացրու՛ փոխաբերությունները և վերլուծի՛ր:
Բայց դեռ անտառի քունը չէր տանում – Դեռ անտառում կյանք կար:
Օրոր էր ասում աշունն անտառին – Անտառում աշնանային քամին էր փչում:
Ականջն ամպրոպի ազդանշանին – Սպասում էր ամպրոպի ձայնին:
3. Ընդգծի՛ր դարձվածքները և բացատրի՛ր:
Ականջ դնել – լսել
Օրոր ասել – օրորել
4.Բանաստեղծությունից առանձնացրու նկարագրությունները:
Կապույտ մշուշներ կային անտառում,
Եվ խոնա՜վ-խոնավ բուրմունքներ կային,
Եղյամն էր սունկի գլուխն արծաթում,
Ականջն ամպրոպի ազդանշանին։
Եվ որսկանը թաց խոտերի միջին
Կորած հետքերն էր որոնում նրա։
Տապալված կաղնու խուլ հառաչանքին։
Անտառում խորին խորհուրդներ կային,
Օրո՜ր էր ասում աշունն անտառին,
5. Նկարագրի՛ր աշնանային անտառը:
Աշնանային անտառը շատ գեղեցիկ է, շատ հետաքրքիր է և շատ զարմանալի է:
6. Ինչի՞ մասին էին սիրով զրուցում սոճին ու եղևնին: Գրի՛ր նրանց զրույցը:
Իմ կարծիքով սոճին ու եղեվնին վիճում էին, թե ո՞վ է նրանցին ամենաբարձրը: