Posted in Մայրենի, Բանաստեղծություններ

Իմ Սահյանը «Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու»

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Ես այս բանաստեղծությունն ընտրել եմ, որովհետև այն շատ գեղեցիկ է:

Համո Սահյան «Եթե աշխարհը նույնն էր մնալու»

Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եթե քո ջանքից
Նրա բեռը չէր թեթևանաալու,
Էլ ո՞վ էր ասում,
Որ այնքան ծանր հոգսերը նրա
Առնեիր քո թույլ ուսերի վրա։
Եթե քո առաջ դուռ էր փակելու
Եվ չէր դնելու ականջը լանջիդ,
Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու
Ամեն մի կանչիդ.
Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում,
Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում,
Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում,
Որ նրա ամեն շշուկը բռնես,
Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես,
Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես,
Մեռնես, համբառնես…
Էլ ինչո՞ւ էիր,
Բոբիկ ոտներդ մաշում քարերին,
Փորձում անհնարն ու անկարելին,
Եթե աշխարհը նույնն էր մնալու,
Եվ ինչ-որ չափով
Չէին մաշվելու հոգսերը նրա։
Բայց էլի, սիրտ իմ,
Շնորհակալ եմ ես հազար անգամ,
Որ գոնե ինքդ բեռ չմնացիր
Աշխարհի հոգնած ուսերի վրա։

Համո Սահյան «Դու ինձ թողել էիր մենակ»

Դու ինձ թողել էիր մենակ, 
Նորից գնում էիր հեռու…
Հաշտվել էի քո մեղքի հետ, 
Բայց ուժ չկար քեզ ներելու: 
Քո հայացքից նայում էր ինձ, 
Մի անհանգիստ հանդարտություն, 
Եվ զանգն արդեն մի մեղավոր
Հաշտությամբ էր մեզ անջատում: 
Եվ ժպիտ կար քո աչքերում, 
Եվ տագնապ կար ուղևորի, 
Եվ դողում էր քո շուրթերին
Թաքուն մի ահ մեղավորի…
Դու ինձ թողել էիր մենակ, 
Նորից գնում էիր հեռու…
Գնում էիր մեր դաշինքի
Խոսող հավատը բերելու:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s