Posted in Հայրենագիտություն

Սարդարապատի հերոսամարտ

Նկարը՝ Sputnik Armenia էջից

Հարյուր երկու տարի է անցել Սարդարապատի հերոսամարտից, որը կյանքի չափ կարևոր դարձավ հայ ժողովրդի և Հայաստանի 1–ին հանրապետության համար։
Սարդարապատի հերոսամարտը, փրկեց հայկական պետության լինելիությունը, պատմության մեջ այնքան կարևոր իրադարձություն է, որն անպայման, պետք է իմանանք:
Սարդարապատի հերոսամարտի նշանակությունն անհնար է թերագնահատել։ Առանց դրա Հայաստանից կմնար միայն իր պատմական անվանումը։ Սակայն կա ևս մեկ կողմ` ոչ պակաս կարևոր. հերոսամարտը, թույլ չի տվել պանթուրքական ուժերի հարձակումը, որոնք չափազանց վտանգավոր էին ոչ միայն Հայաստանի, Անդրկովկասի, այլև Ռուսաստանի համար, որտեղ ապրում է 28 թյուրքական ժողովուրդ:


Թուրքիայի վաղեմի երազանքը՝ մեծ Թուրան ստեղծելու, շարունակում էր մնալ այդ պետության ամենացանկալի ձգտումը սկսած 1915 թվականից: Նրանց չէր բավարարել մի ամբողջ Արևմտյան Հայաստանի 1,500,000 հայերի տեղահանումն ու ջարդը, նրանց համար հիմա էլ Արևելյան Հայաստանի հայությունն էր դարձել խանգարող, որպեսզի իր պանիսլամիզմ-պանթուրքիզմ գաղափարը իրականություն դառնար ու ստեղծեր մեծ Թուրանը( բոլոր մուսուլման և թուրքախոս ժողովուրդների միավորում):
Սարդարապատի հերոսամարտը տեղի է ունեցել 1918 թվականի մայիսի 21-29-ը ներկայիս Արմավիր քաղաքի մոտ, Սարդարապատ երկաթուղային կայարանի մերձակայքում հայկական զորամասերի Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորքերի միջև:
Հայկական կորպուս-զորքերի հրամանատարներն էին՝ գլխավոր հրամանատար Թովմաս Նազարբեկյան , Մովսես Սիլիկյանը, Դանիել Բեկ-Փիրումյանը:

Պետք էր ինչ-որ բան մտածել, քանի որ շատ վատ վիճակում էին հայտնվել, թշնամին գրավել էր Ալեքսանդրապոլը (այժմյան Գյումրին) և կատաղած գալիս էր Երևանը գրավելու:
Դժվար է պատկերացնել, թե ինչպես հայկական զորքին հաջողվեց կանգուն մնալ. մարտերին ապագա հանրապետության մի քանի դիվիզիա(զինվորների ինչ-որ խումբ, մաս) և 3-4 հայ գեներալ էր մասնակցում։ Հայերի հետ միասին կռվում էին նաև եզդիները(ազգային փոքրամասնություն), որոնք հայերից պակաս չէին տուժել թուրքերից ու նրանց դաժանություններից: Այդ ժամանակ ամբողջ Հայաստանով սկսեցին կամավորների գրանցել։ Իսկ դա նշանակում է` մարդկանց զենք բռնել էր պետք սովորեցնել։ Ժամանակը քիչ էր։ Իսկ հայ ժողովուրդը միավորվել ու մեկ բռունցք դառնալ գիտի:
1918 թվականի մայիսի 21-ին թուրքական բանակը մտավ Արարատյան դաշտավայր և գրավեց Սարդարապատ գյուղը: Քայլ առ քայլ նրանք մոտենում էին Երևանին, որը կարող էր մեր ազգի համար ճակատագրական լիներ: Սա առաջին անգամն էր, որ թուրքը այսքան մոտեցել էր Երևանին:
Վճռական-կարևոր ճակատամարտը տեղի ունեցավ 1918 թվականի մայիսի 22-ին, այդ ժամանակ բոլորն էին կռվում՝ երիտասարդները, երեխաները, ծերերն ու կանայք միացան զինվորներին՝ պաշտպանելու համար հայրենիքը:
Սարդարապատի հերոսամարտը տևեց 9 օր և ավարտվեց հայերի հաղթանակով, իսկ թշնամին հետ շպրտվեց մեր հողերից՝ ջախջախված ու իր նպատակին չհասած:
Զինադադարը(տևական հաշտություն) կնքվեց Բաթումում : Այսպիսով, այս հերոսամարտով հնարավոր եղավ քիչ ուժերով բայց մեծ ոգով և մարտականությամբ հաղթել սպառնալիք ներկայացնող թշնամուն:
Այս հերոսամարտերը հնարավորություն տվեցին, որ որոշ ժամանակ անց ՝ մայիսի 28-ին հռչակվեր Հայաստանի առաջին Հանրապետությունը: Առաջին հանրապետության առաջի վարչապետն էր Հովհաննես Քաջազնունին:
Առաջին հանրապետության կյանքը ցավոք կարճ էր, այն պահպանվեց մինչև 1920 թվական:
Դրանից հետո Հայաստանը մտնում է ԽՍՀՄ-ի կազմի մեջ(15 հանրապետությունների միավորում՝ СССР):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s