Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Ձմռան ամիսները – ամսանունների ստուգանաբությունը

Դեկտեմբեր. Ձմռան առաջին ամիսն է։ Անունը անցել է հունարենից՝ դեցեմ, այսինքն՝ «տասներորդ» բառից։

Սակայն հին հռոմեացիների տասներորդ ամիսը ըստ կարգի տասներկուերորդը դարձավ, երբ տարվա առաջին ամիսը հունվարը հաշվեցին։ Սակայն նրա անվան հիմքում մնաց հունարեն դեկտեմբրիս բառը, այսինքն՝ տասներորդ։

Համապատասխանում է հին հայկական տոմարի քաղոց ամսին։

Երբ ընդունվեց համաշխարհային օրացույցը և հունվարն էլ համարվեց տարվա առաջին օրը՝ Նոր տարի, Յանուսին նվիրված ամսվա առաջին օրվա տոնակատարությունը ձուլվեց Նոր տարվա տոնի հետ։ Այդ օրը ոչ ոք իրավունք չուներ աղմկելու, հայհոյելու, վիճելու, հակառակ դեպքում Յանուսը կբարկանար և մարդկանց վատ տարի կուղարկեր։

Հայկական տոմարում հունվարը համընկնում է արաց ամսի հետ։

Փետրվար. Ձմռան վերջին ամիսն է։ Փետրվարը, ըստ մի բացատրության, իր անունը ստացել է հին հռոմեական չար աստված Փեբրուարիոսից։

Մեր թվականությունից 56 տարի առաջ Հուլիոս Կեսարի հրամանով կատարված օրացույցի բարեփոխումից հետո փետրվարը դարձավ երկրորդ ամիսը և ուներ 29 օր։ Հետագայում ամիսներից մեկը ի պատիվ Հուլիոս Կեսարի կոչվեց Հուլիս, իսկ դրան հաջորդող օգոստոս ամիսն էլ՝ Օգոստոս կայսեր պատվին։ Բայց օգոստոսն ուներ միայն 30 օր, իւսկ հուլիսը՝ 31։ Մի բան, որ ընդգծում է Կեսարի գերազանցությունը Օգոստոս կայսեր նկատմամբ։ Որոշվեց մեկ օր վերցնել փետրվարից և ավելացնել օգոստոս ամսվա օրերի թվին։ Այսպիսով փետրվար ամսին, որը կապված էր հռոմեական չար աստծո անվան հետ, մնաց 28 օր։ Միայն նահանջ տարին է մեկ օրով ավելանում և դառնում 29 օր։

Փետրվարը հայկական տոմարում համընկնում է մեհեկան ամսվա հետ։ Այդ ամսին մեծ տոնախմբություն էր կատարվում ի պատիվ Միհրի, որը զրադաշտական աստվածն էր։ Նա մարմնավորում էր արեգակը և կրակը։ Միհրի պաշտամունքը իր ժամանակին եղել է հեթանոսական Հայաստանում։ Միհրին նվիրված տաճարներն էլ կոչվում էին մեհյան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s