Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն

Մայրաքաղաք երևան, Երևանի պատմության թանգարան, Անգլիական այգի, Երևանի 2800 ամյակին նվիրված այգի

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն Հայաստանի 12-րդ մայրաքաղաքն է: Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ բնակվել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ: Երևանի մակերեսը 227 կմ² է: Ունի 12 համայնք՝ Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն: Երևանի տարբեր վարչական շրջաններում կան շատ զբոսայգիներայգիներ:

Անգլիական այգի

Անգլիական այգին Երևանում առաջին հասարակական այգին էր, միակը՝ մինչև 1920 թվականը: Գտնվում է Գրիգոր Լուսավորչի, Մովսես Խորենացու և Իտալիայի փողոցների միջև: Հիմնվել է 1850 թվականին, բայց պաշտոնապես բացվել է 1910 թվականի հոկտեմբերի 3-ին: Մակերեսը 5,5 հեկտար է:

Երևանի 2800 ամյակին նվիրված այգի

Երևանի 2800 ամյակի այգին գտնվում է Կենտրոն վաչական շրջանում: Այն բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանների նվերն է Երևան քաղաքի հիմնադրման 2800 ամյակի առթիվ: Այգին բացվել է 2019 թվականի մայիսի 10-ին: Այգու մակերեսը 1,5 հեկտար է: Այգին շրջապատված է Իտալիայի, Բեյրութի, Խորենացում և Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցներով: Այգին սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի հուշարձանի դիմացից և ավարտվում Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ:

Երևանի պատմության թանգարան

Երևանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1931 թվականին: Թանգարանը գտնվում է Արգիշտի 1 հասցեում: Երևանի պատմության թանգարանում այսօր պահպանվում է ավելի քան 87 հազար առարկա, որոնք ներկայացնում են մայրաքաղաքի՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերն ընդգրկող նյութական և հոգևոր մշակույթը: Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին: Թանգարանում գործում է գիտացուցադրական 3 բաժին, որոնք ստեղծման պահից իվեր հավաքել, ուսումնասիրել և ցուցադրել են Երևանի պատմությունը լուսաբանող առարկաները:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s