Posted in Ձմեռային Ճամբար 2021, Ճամբարի ամփոփում

Ճամբարի հաշվետու պատում

Ճամբարի դերը իմ առօրյայում – Ճամբարը շատ լավ անցավ: Ես շատ ընկերներ եմ ունեցա: Ես 5.2 դասարանի հետ ծանոթ չէի, իսկ ճամբարին ես ծանոթացա այնտեղի շատ մարդկանց հետ:

Ճամբարային օրվա առավելությունները – Ճամբարին ես կարող էի շփվել ոչ-միյայն իմ դասարանի հետ, այլ նաև 4.2-րդ դասարանցիների հետ, 5.2 դասարանի հետ և իմ դասարանցիների հետ:

Իմ ճամբարային օրագիրը․ կցել հղումը՝ Ճամբարային ամփոփում

Իմ ջոկատը – Իմ ջոկատավարները՝ Ընկեր Երանուհի և Ընկեր Շուշան: Իմ ջոկատում կային շատ դասարաններ, նաև 4-րդ և մեր ուրիշ 5-րդ դասարանի ընկերների հետ լավ շփվեցինք: Կային լավ մարդիկ և կային անդուր մարդիք:

Ամենալավն իմ ջոկատում: Իմ ջոկտի լավն այն էր, որ ես ինձ նոր ընկերներ գտա և սկսեցի նրանց հետ լավ անցկացնել ճամբարը:

Դժվարություններն իմ ջոկատում: Իմ ջոկատում չկային դժվարություններ, նաև ընկեր գտնելը շատ հեշտ էր, որովհետև ես կարելի է ասել բոլորի հետ ծանոթ չէի:

Ի՞նչ նախագծերի եմ մասնակցել․ նշել հղումներով: Top 5 Amazing Facts About Squirrels,

Ի՞նչ ճամփորդությունների եմ մասնակցել․ նշել հղումներով: Ճամբարային չորորդ օրը , Ճամբարային երրորդ օրը , Ճամբարային երկրորդ օրը ,

Ամենատպավորիչ նախագիծը կամ գործունեությունը: Top 5 Amazing Facts About Squirrels , Որովհետև այս տեսանյութի վրա ես ծախսել եմ 5 ժամ:

Ամենատպավորիչ օրը: Ամենատպավորիչ օրը ճամբարային առաջին օրն էի, որովհետև այդ օրը ես ծանոթացա բոլորի հետ և գտա ինձ ընկերներ:

Հունվարյան ճամբարի իմ ձեռքբերումը: Ես ձեռք եմ բերել ինձ նոր ընկերներ:

Իմ առաջարկը կամ խորհուրդը՝ ջոկատավարներիս: Իմ ջոկատավարները ամենալավն են, ես նրանց խորուրդ չունեմ, նրանք անթերի են: 🙂

Posted in 5-րդ Դասարան, Մաթեմատիկա

Մաթեմատիկա 5.1` 2020-2021

1․Հունվարի 11-ը երկուշաբթի է։ Շաբաթվա ի՞նչ օր կլինի հունվարի 28-ը:

Հինգշաբթի

2․Երեք կիլոգրամ ալյուրից կարելի է թխել 50 միանման գաթա: Յոթ ու կես կիլոգրամ ալյուրից քանի՞ այդպիսի գաթա կթխվի:

125

3․ Դդմախաղի ժամանակ Գայանեն, Գևորգը, Տիգրանը և Էլլան միասին խաղաղացին 10 տարբեր խաղեր, որոնցից յուրաքանչյուրը խաղում էր մենակ: Ամենաշատ խաղերը Գայանեն խաղաց, իսկ ամենաքիչը՝ Էլլան։ Տղաները միասին քանի՞ խաղ խաղացին:

Դեպք 1

1+2+3+4=10

1 Էլլա

4 – Գայանե

5 – Տղաներ

Դեպք 2

1+2+2+5=10

 4․ Դդումներ գնելու համար Կառլենն ուներ 1000 դրամ։ Մեծ դդումն արժեր 200 դրամ, իսկ փոքր դդումը՝ 150 դրամ։ Տաբեր չափերի ամենաշատը քանի՞ դդում կարող է գնել այդ գումարով:

4 ճոքր

2 մեծ

5․Դդմագլոր խաղի համար Հյուսիսային դպրոցի երկու ջոկատներ դդումներ ունեին: Եթե առաջին ջոկատը 2 դդում փոխանցի մյուս ջոկատին, ապա իր մոտ կմնա 2 անգամ ավելի քիչ դդում, քան մյուս ջոկատում, իսկ եթե երկրորդ ջոկատը 2 դդում փոխանցի առաջինին, ապա երկու ջոկատներում կլինեն հավասար քանակությամբ դդումներ։ Յուրաքանչյուր ջոկատ քանի՞ դդում ուներ:

6․ Երեք տարբեր բնական թվերի գումարը ութ է։ Նշեք այդ թվերից ամենամեծը։

7․Պարկում 4 սև, 5 կարմիր, 6 դեղին, 7 նարնջագույն մատիտ կա: Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ է հարկավոր հանել պարկից, որ չորս գույնի մատիտներից էլ դուրս գա։

8․Հյուսիսային դպրոցի 4-1 դասարանի բոլոր սովորողները մասնակցել են Դիջիթեք 2021 և Բնագիտատեխնիկական ստուգատեսերին։ Նրանցից 19-ը մասնակցել է Դիջիթեքին, 16-ը՝ բնագիտատեխնիկական ստուգատեսին, իսկ 7-ը՝ երկու ստուգատեսերին միաժամանակ։ Քանի՞ սովորող կա այդ դասարանում։
9․Կարենը մի թիվ մտապահեց։ Այդ թվի եռապատիկից հանեց 8, տարբերությունը փոքրացրեց երկու անգամ, հետո 5-ով մեծացրեց և բաժանելով՝ 10-ի ստացավ 1։ Ի՞նչ թիվ էր մտապահել Կարենը։

 10․ Արտադրամասում 800լ մասուրի հյութի մի մասը լցրեցին 3լ տարողությամբ տուփերի մեջ, և այդ տուփերը, 5-ական տեղավորելով 40 արկղերի մեջ, ուղարկեցին խանութ: Քանի՞ լիտր հյութ մնաց արտադրամասում: