Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Առաջադրանքներ

Առաջադրանքներ

118. Կարդա´տրվածբառերըևպարզի´ր, թեինչպե՞սէկարդացվումընդգծվածսկզբնատառ ե-ն:

Երևան, երազ, եկեղեցի, ելակ, երգ, երկինք, երդում, եզակի, երակ:

119. Տրվածնախադասություններումգտի´րայնբառերըորոնցսկզբնատառենկարդացվումէ է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

120. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թեինչպե՞ս են կարդացվումընդգծված ե տառերը:

Լեռնային, գերազանց, դերասան, բերանբաց, մեղավոր, տարեկան, ջրաներկ, Նարե, ծովեզր, տասներեք, քառասուներկու, մեներգ, համերգ, ապերջանիկ, աներևակայելի, աներևույթ:

121. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ի՞նչ տառով է արտահայտվում բառասկզբի օ հնչյունը:

Օգտակար, օ թյակ, օ թևան, օ րական, օ ղակաձև, օ տար, օ րենք, օ րինակ, ով, ովքեր:

122. Կարդա´բառերըևպարզի´րթե ո՞րդեպքում ինչպե՞սէկարդացվումընդգծվածոտառը:

Ա. Ոտք, որոշում, որկրամոլ, որոտալ, որակ, ոգևորել, ոգևորություն: – Վո
Բ. Կարոտ, հեռավոր, բաճկոն, արոտ, հորդ, հովազ, ուղևոր, բարձրորակ, արագոտն, հայորդի, պարզորոշ, բազմոտանի, առողջ: – օ

123. Կարդա´տրվածբառերըևպարզի´ր, թեինչո՞վէ տարբերվումընդգծված ե տառիարտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաերևելի, ամենաերգեցիկ, ամենաերջանիկ, ինքնաեռ, ամենաերկար: – յէ
Բ. Հորեղբայր, աներես, անեփ, խուռներամ,ապերախտ, անեղծ, շքերթ: – է

124. Կարդա´ տրված բառերը և պարզի՛ր, թե ինչո՞վ է տարբերվում ընդգծված ո տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում:

Ա. Ամենաորոշակի, ամենաորակյալ, արջաորս. նրբաոճ,եռաոստ: – վո

Բ.Անողնաշար, քեռորդի, Արագածոտն, փղոսկր, անորոշ, երկոտանի, չորքոտանի: – օ

125. Կարդա´ տրված բառերը և պարզի´ր, թե ինչո՞վ է տարբերվում և տառի արտասանությունը Ա և Բ խմբի բառերում: Փորձի՛ր բացատրել այդ տարբերության պատճառը:

Ա. Արևոտ, անձրևային, թև, տերևաթափ, հևասպառ, բարևել, մինչև: – եվ
Բ. Նաև, և, թեև: և

126. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը, և ո՞ր բառըդրան չիհամապատասխանում:
Ա. Վայրէջք, երբևէ, մանրէ, մանրէաբան, լայնէկրան, բազմերանգ:
Բ. Գետեզր, վերելք, ամենաերջանիկ, ուղերթ, քսաներեք, ապերջանիկ, տասներկու:

127.Ի՞նչսկզբունքովենընտրվածյուրաքանչյուրշարքիբառերըԲարձրաձայնկարդա´ և գտի՛րթեո՞րբառըդրանչիհամապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:
Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

128. Կետերիփոխարեն է, օ, ե,ոտառերիցմեկըգրի´ր: Ուղղագրականբառարանիօգնությամբճշտի´րայդբառերիգրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

129. Գրի´րբառամիջումէունեցողյոթբառ: Այդբառերովկազմի´րնախադասություններ:

լայնէկրան, վայրէջք, մանրէաբան, ելևէջ, անէանալ, էլեկտրաէներգիա, հնէաբան:

Մեր դպրոցում կա լայնէկրան հեռուստացույց:

Ինքնաթիռը վայրէջք կատարեց օդանավակայանում:

Արմենը մանրէաբան է:

Երգի ելևէջները շա՜տ հաճելի էին:

Նա հանկարցակի անէացավ:

Էլեկտրաէներգիան պետք է խնայել:

Հնէաբանները պեղումներ էին կատարում

 130.Գրի´րբառամիջումоունեցողյոթբառ: Այդբառերովկազմի´րնախադասություններ:

Տնօրեն, անօգուտ, ոսկեզօծ, հանրօգուտ, չօգնել, կեսօր, տասնօրյակ:

Դպրոցի տնօրենը շատ խիստ էր:

Տղայի ջանքերը անօգուտ էին:

Հուշանվերները ոսկեզօծ էին:

Ես հանրօգուտ աշխատանք կատարեցի:

Արմինեն չօգնեց իր մայրիկին:

Կեսօրին արևը շատ հաճելի է:

Տասնօրյակը շատ հետաքրքիր անցավ:

Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն

Խոհանոցը, որպես Վրաստանի հարստություններից մեկը

Վրացական խոհանոցը երկրի առանձնահատկություններից մեկն է: Վրացական խնջույքը անհնար է պատկերացնել առանց ավանդական ճաշատեսակների, որոնք արդեն դարձել են մշակույթի մի մասը:
Վրացական խոհանոցը իր մեջ է ներառել լավագույն խոհարարական ավանդույթները շատ ազգերի և երկրների, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Ասիայի ու Սև ծովի երկրները: Արևմտյան Վրաստանին ավելի շատ ազդել է թուրքական խոհանոցը, իսկ Արևելյան Վրաստանին` իրանականը:

Արևմտյան մասում շատ տարածված են եգիպտացորենի ալյուրից պատրաստված բլիթները, նախընտրում են հավ ու հնդկահավ, ինչպես նաև ոչ-սուր պանիրներ` սուլուգունի, իմերեթական: Արևելյան Վրաստանում նախընտրում են սպիտակ հաց, որը թխում են մեծ կավե սափորների մեջ: Այնտեղ շատ են ուտում` տավարի և գառան միս, պատրաստում սուր և աղի պանիրներ` կոբիական, թուշական, վրացական: Կծու ապուրներ պատրաստված ընկույզից և այլ համեմունքներից օգտագործում են և Արեւմտյան, եւ Արեւելյան Վրաստանում:

Վախտանգիշվիլի Թեքլեն շատ համեղ է պատրաստում վրացական ուտեստները և սովորեցրել է շատ հայերի վրացական խոհանոցի գաղտնիքները, նա ասում է, որ Վրաստանի ամեն մի տարածաշրջան նույն ուտեստի համար ունի տարբեր բաղադրատոմսեր: Սակայն, չնայած այդ աննշան տարբերություններին, աշխարհում հայտնի է մեկ հայեցակարգ` «վրացական խոհանոց»:

Վրացական ուտեստներից շատերը` ինչպիսիք են խարչոն, խաչապուրին, սացիվին, չախոխբիլին, խինկալին աստիճանաբար դարձել են Ջավախքի բնակիչների ամենօրյա ուտելիքների ցանկում, չենք խոսում այն բանի մասին, որ տնային տնտեսուհիների մեծամասնությունը չի պատկերացնում ամանօրյա սեղանը առանց սացիվիի:

«Սացիվին օրինակ, ամեն մի տարածաշրջանում տարբեր կերպ են պատրաստում, սոխով կամ էլ առանց սոխի: Սացիվին անպայման պետք է պատրաստել հնդկահավով կամ էլ տնական հավով: Շատ համեմունքներ են օգտագործում և ամենակարևորը համեմունքները պիտի լինեն թարմ: Պետք է իմանալ, թե ինչքան եփել, երբ ավելացնել ընկույզը, երբ քացախը: Հարկավոր է, որ ընկույզը և քացախը չեփվեն, թե չէ ընկույզը կարող է սևանալ: Ընկույզը չպետք է մանրացնել բլենդերով, այլ մսաղացով, որպեսզի յուղը առանձնացվի: Իսկ համեմունքները ավելացնել` ընկույզները ձեռքերով խառնելու ընթացքում: Մեզ մոտ շատ տարբեր սոուսներ և կանաչի են օգտագործում»,- ասում է Վախտանգիշվիլի Թեքլեն:

Նրա խոսքերով Ջավախքում պատրաստում են սացիվիի ավելի հեշտ տարբերակը: Ընդհանրապես, Վրաստանում բոլոր ուտեստների հետ օգտագործում են կծու: Բացի այդ կա նաև նույնիսկ ապուր, որը կոչվում է «կծու ապուր»: Շատ են օգտագործում քացախ և սխտոր:

«Չիխիրթմային նույնպես մենք ավելացնում ենք քացախ: Տապակած սոխը պետք է լինի սպիտակ, պետք է ավելացնել չիխիրթմային հարած ձվի դեղնուց: Մեր թթուները դնելիս մենք շատ ենք օգտագործում տարբեր կանաչիներ: Սա հայերի մոտ չկար, տեղացիները դա սովորել են մեզանից: Իսկական խինկալի ոչ բոլորն են պատրաստում, նրանք ավելի պատրաստում են պելմենի: Խինկալիի լցոնումը պետք է լինի ջրալի, պետք է ավելացնել ջուր: Ավելացնել մաղադանոս, համեմ և շատ կծու պետք է լինի », – ասում է Թեքլեն:

Նա նաև հիշում է մի ճաշատեսակ «Կուրուտ» անվանումով, որը պատրաստում են միայն Ախալքալաքի շրջանի Հոկամ գյուղում:
«Կուրուտ»-ը ես համտեսել եմ միայն Հոկամ գյուղում իմ բարեկամի տանը, մեր գյուղում (Խոսպիայում) այն չեն պատրաստում: Բայց ես հիմա չգիտեմ թե այնտեղ պատրաստում են թե ոչ, երևի թե այլևս ոչ: Նրանք թանը այնքան էին եփում միչև կարծրանալը, հետո սարքում կլոր կտորներ, և չորացնում: Շատ համեղ ճաշատեսակ է: Այդ ճաշատեսակի մասին ես ոչ մի այլ վայրում չեմ լսել», – ասում է տիկին Թեքլեն: