Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Արտահայտիչ կարդալ բանաստեղծությունը։
  2. Դո՛ւրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել անծանոթ բառերը։

անտակ – շատ խոր

վերուստ – վերևից

Անհուն –Անսահման

  1. Առանձնացրո՛ւ քեզ ամենից շատ դուր եկած հատվածը։

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

  1. Ինչո՞ւ է Թումանյանը բանաստեղծությունն այսպես վերնագրել։ Գրի՛ր կարծիքդ։

Իմ կարծիքով, այս բանաստեղծությունը շատ է նման երգի: Երևի դրա համար է Հովհանես Թումանյանը այս բանաստեղծության անունը դրել <<Իմ երգը>>

  1. Ինքդ ինչպե՞ս կվերնագրես բանաստեղծությունը։

Ես այս բանաստեղծությունը կվերնագրեի << Անհոգ մարդ >>

  1. Վերլուծի՛ր բանաստեղծության ընդգծված միտքը։

Այդ հատվածն ասում է, որ ինչքան էլ գումար ունենաս, սերը չես կարով գնել: Սերը անգին է:

  1. Ո՞րն է բանաստեղծության ասելիքը։ Ներկայացրո՛ւ մի քանի նախադասությամբ։ 

Բանաստեղծության միտքը այն է, որ կարևոր չի, թե ինչքան գումար ունես դու: Եթե դու ունես գումար, բայց բարի չես, մարդկանց չես հարգում, կամ հոգի չունե՝ս: Ուրեմն դու ոչմեկին պետք չես:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s