Posted in 5-րդ Դասարան, Մաթեմատիկա, Ֆլեշմոբ

Մաթեմատիկան ու Հովհաննես Թումանյանի հեքիաթները․ ֆլեշմոբ

1․ «Պոչատ աղվես»-ը հեքիաթում պառավը կտրել էր աղվեսի պոչի 3/5 մասը: Պոչի ո՞ր մասն էր մնացել աղվեսի մոտ: (Սամվել Մխիթարյան` 4.1 դասարան)

2/5 մասը

2․ Անբան Հուռին օրվա 2/3 մասը քնում էր։ Հուռին օրվա մեջ քանի՞ ժամն էր արթուն մնում ։ (Աննա Թադևոսյան` 4.2 դասարան)

24:3=8

8×2=16

24-16=8

3․«Ճամփորդները» հեքիաթում Աքլորն ու Շունը գիշերն ու ցերեկը միասին անցնում են 150 կմ ճանապարհ։ Որքա՞ն ճանապարհ են անցնում ցերեկը, եթե ցերեկը նրանք անցնում են 4 անգամ ավելի երկար ճանապարհ, քան գիշերը։ (Ալեքսանդր Մայիլյան՝ 4.2 դասարան)

4+1=5

150:5=30

30×4=120

4․«Շունն ու Կատուն» հեքիաթում Կատուն շան գդակի կարելը անընդհատ հետաձգում է` պատճառաբանելով, որ ասեղը կոտրվել է, մկրատն ու մատնոցը կորցրել է, իսկ թելը վերջացել է։ Շունը պետք է գնա խանութ ու այդ ամենը գնի։ Որքա՞ն պետք է Շունը վճարեր այդ գդակը ձեռք բերելու համար, եթե մատնոցի արժեքը հավասար է ամենափոքր եռանիշ թվին, թելն ու ասեղը միասին 500 դրամ են, մկրատն արժեր 600 դրամ, իսկ գդակը կարելու համար նա պահանջեց ամենափոքր քառանիշ թվի չափով գումար։ (Անուշիկ Ենոքյան՝ 4.2 դասարան)

100+500+600+1000=2200 դրամ

5․«Կիկոսի մահը» հեքիաթում հայրը աղջկան առավոտ ծեգին ուղարկում է՝ աղբյուրից ջուր բերելու: Օրվա 2/3 մասը հայրը սպասել է աղջկա վերադարձին։ Արդյունքում քանի՞ ժամ է հայրը սպասել աղջկա վերադարձին։ (Թովմասյան Մոնիկա ՝ 5.2 դասարան)

24:3=8

8×2=16

6. «Անհաղթ աքլորը» հեքիաթում աքլորը գտնում է 1 կգ ոսկի։ Որոշում է այդ ոսկու զանգվածի 1/4 մասը օգտագործել կուտ գնելու համար։ Այդ դեպքում նրա մոտ քանի՞ գրամ ոսկի կմնար։ (Բաղրամյան Հասմիկ` 4.1 դասարան)

1 կգ = 1000 գ

1000:4=250

1000:250=750

7․ Չախ-Չախ թագավորը աղվեսին խոստացավ տալ իր ձեռքբերած ոսկու 1/4 մասը, եթե նա օգնի ամուսնանալ թագավորի աղջկա հետ: Որքա՞ն ոսկի տվեց աղվեսին Չախ-Չախ թագավորը, եթե նրա ձեռբերածը 1000 ոսկի էր: (Մարիա Խանյան` 4.1 դասարան)

1000:4×1=250

8․ «Քաջ Նազար» հեքիաթի մեջ Նազարի վրա հարձակվել էին (մոտավորապես)120 ճանճ: Առաջին զարկով նա սատկացրեց ճանճերի 1/3 մասը, 2-րդ զարկով՝ մնացածի 1/4 մասը։ Քանի՞ ճանճ մնաց սատկացնելու։ (Տիգրան Ղոչիկյան`4.2 դասարան)

120:3=40

120-40=80

80:4=20

80-20=60

9․ Պոչատ աղվեսի պոչը նրա մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի մարմնի երկարությունը, եթե աղվեսի պոչի երկարությունը 50 սմ էր։ (Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ)

50:5=10

10×9=90

10․«Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե յուղն ու բրինձը միասին 100 կգ էին, ու հայտնի է, որ բրինձը 3 անգամ շատ էր կշռում յուղից։ (Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ)

3+1=4

100:4=25

25×3=75

11․«Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ կարասի մեջ եղած ոսկու 2/6 մասը պետք է տալ վարող գյուղացուն, իսկ մնացած մասը՝ հողատիրոջը, ապա հողատիրոջը ոսկու ո՞ր մասը կհասներ։ (Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ)

4/6

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s