Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն

Գևորգ Չաուշ. հայդուկ և հայդուկյան շարժում

Գևորգ Չաուշը ծնվել է 1870 թվականին։ Նա  հագնում էր լայն տաբատ ու գույնզգույն բաճկոն՝ կարմիր ու դեղին նախշերով։ Գոտիներին ամրացնում էին կաշվից քառակապ փամփշտակալներ, որոնք ծածկում էին անթև աբաներով։ Գևորգ Չաուշը իր գլուխը ծածկում էր արախչիով կամ գդակով՝ մուգ կարմրավուն տուշիներով ելերած։ Մեջքներին կապում էր պայուսակ և մի պարան ծառերը մագլցելու համար։ Նրա բաղձանքն էր՝ եթե մեռնել, միայն կռվում, թշնամու գնդակից։ Կարճ ասած Գևորգ Չաուշը շա՜տ խիզախ էր։

Նաև պատմեմ Հայդուկի մասին

Հայդուկը հարստություն և ունեցվածք ոչ միայն չուներ, այլև ունենալու իրավունք էլ չուներ։ Հայդուկի կյանքը նվիրված է իր հայրենիքին, իր հայրենիքի պաշպանության և իր հայրենիքի ազատությանը։ Նա տեղափոխվում, տեղից տեղ էր անցնում գիշերը, հույսը դնելով մթության վրա։ Գնում էր սարերով, կիրճերով ու ծերպերով, որպեսզի մարդու չհանդիպեր, իսկ երբ լույսը բացվում էր, մտնում էր թաքստոց։ Հայդուկը մահվան դեմ չէր մաքառում։ Նրա կռիվը թշնամու, իր հայրենիքը զավթել ցանկացողների դեմ էր։ Նրա օրերն անցնում էին ձյան ու բքի մեջ, անձրևի ու կարկուտի տակ։ Պետք էր միշտ ուշադիր լինել, որ եթե թշնամի հանդիպեր, նրա առաջինը հայդուկը կրակեր ու խուճապի մատներ։ Յուրաքանչյուր հայդուկ պետք է կարողանար կռվել ու հաղթել 10-20 թշնամու։ Եթե ռազմական գործողությունների կարիք չկար, հայդուկների մի մասին թույլատրում էին գնալ իրենց գյուղերը, կազմակերպել պաշտպանական ջոկատներ։ Գևորգ Չաուշը գտնում էր, որ պետք է ընկերություն անել Քրդերի հետ և հարգել նրանց։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s