Posted in 5-րդ Դասարան, Բնագիտություն

ՔԱՄՈՒ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ: ՔԱՄՈՒ ՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ, ՀՈՂՄԱԿԱՅԱՆՆԵՐ

Քամու բնութագրիչները: Քամու բնութագրիչներից կարևոր են քա­մու ուղղությունը, արագությունը և ուժը: Այս բնութագրիչները մարդու կյանքի և տնտեսական գործունեության համար ունեն կարևոր նշանա­կություն: Անհիշելի ժամանակներից մարդը կարողացել է զանազան մի­ջոցներով, օրինակ՝ ծովի ալիքներով, ծածանվող դրոշակով, ծխնելույզ­ների ծխի շեղման չափով, որոշել քամու ուղղությունը, արագությունը և ուժը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

Ընդունված է քամին կոչել հորիզոնի այն կողմի անունով, որտեղից փչում է: Օրինակ՝ եթե քամին փչում է հարավից, ապա անվանում են հա­րավային քամի:

Քամու ուղղությունը որոշելու համար օգտվում ենք հողմացույցի շար­ժական սլաքից, որը քամու ազդեցությամբ ազատ պտտվում է: Սլաքը սուր ծայրով միշտ ուղղված է լինում քամու դեմ, այսինքն՝ դեպի հորիզոնի այն կողմը, որտեղից քամին փչում է:

Քամու ուժը կախված է իր արագությունից:  Քամու ուժը չափում են բալերով՝ 0-ից մինչև 12 բալ: Անհողմ եղանա­կին քամու ուժը 0 բալ է, իսկ եթե քամու ուժը 12 բալ է, ապա փոթորիկ է, որի ընթացքում ծառերն արմատախիլ են լինում, պոկվում են շենքերի տանիքները և այլն:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

Քամու ուժի օգտագործումը: Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Քամու ուժի օգտագործման առա­ջին՝ պարզագույն միջոցը եղել է առագաստը, որի օգնությամբ մարդը հազա­րամյակներ շարունակ օվկիանոսում փո­խադրել է բեռներ ու մարդկանց:

Քամու ուժով են աշխատել նաև հողմաղացները, որտեղ հատուկ պատ­րաստված թիակների օգնությամբ քամին պտտել է քարը և աղացել հացահատիկը:

Քամու ուժի օգտագործման ժամանակակից ձևերից են հողմաէլեկտրակայանները, որոնց միջոցով արտադրում են էլեկտրաէներգիա:

Ժամանակակից հողմաէլեկտրակայաններն աշխատում են քամու ցանկացած ուղղության և ուժգնության պայմաններում:

Երկրագնդի վրա քամու էներգիան համարվում է անսպառ: Ուստի հող­մաէլեկտրակայանների միջոցով էլեկտրաէներգիայի արտադրությունը հա­մաշխարհային էներգետիկայի հեռանկարային ճյուղերից մեկն է:

Բացի այդ՝ հողմաէլեկտրակայանները չեն աղտոտում շրջակա միջավայրը և ավելի էժան ու արագ են կառուցվում:

Այսօր աշխարհի շատ երկրներում կան կառուցված բազմաթիվ հողմաէլեկտրակայաններ: Դրանք լայն տարածում ունեն հատկապես եվրո­պական երկրներում և ԱՄՆ-ում: Հայաստանում նույնպես կառուցվել են հողմաէլեկտրակայաններ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ բնութագրիչներ ունի քամին:

Քամին ունի այս բնութագրիչները՝ ուղղություն, արագություն և ուժ։

  1. Ի՞նչ սարքով և ինչպե՞ս են որոշում քամու ուղղությունը:

Օդերևութաբանական կայաններում տեղադրված հողմացույց կոչվող սարքով որոշում են քամու ուղղությունը և ուժը:

  1. Ինչի՞ց է կախված քամու ուժը, ի՞նչ միավորով են չափում:

Քամու ուժը կախված է իր արագությունից։

  1. Ի՞նչ սարքով են չափում քամու արագությունը, ո՞րն է չափման միավորը:

Քամու արագությունը որոշում են հողմաչափ կոչվող սարքով:

  1. Ի՞նչ նպատակներով է օգտագործվում քամու ուժը:

 Հա­զարամյակներ շարունակ քամու ուժը մարդն օգտագործել է տարբեր նպա­տակներով՝ նավարկել է առագաստանավերով, կառուցել հողմաղացներ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s