172. Կետերի փոխարեն գրի´ր փակագծում տրված բառերը: Ընդգծի´ր այն բառերը, որոնք առանց փոփոխելու գրեցիր:
Կենդանաբանական այգու (այգի) տնօրենը պատմում Էր, որ այդ փղի (փիղ) կապեր քանդելու հմուտ (հմուտ) վարպետ էր: Գիշերները նա համառորեն (համառորեն) ու ճարպկորեն (ճարպկորեն) քանդում էր իր ոտքերը (ոտքեր) կապած պարանները: Մի անգամ նույնիսկ կարողացել էր ծխնիներից անաղմուկ հանել այն շինության (շինություն) դուռը, որտեղ նրան բանտել են (բանտել): Չանհանգստացնելով խոր քնած սպասարկող (սպասավոր) նա՝ որպես այցելու, գնացել էր այգու մյուս բնակիչների (բնակիչներ) հետ ծանոթանալու:
173. Տրված բառերով նախադասություն կազմի´ր պահպանելով դրանց հաջորդականությունը: Ընդգծի´ր այն բառերը, որոնց ձևերը փոխվեցին:
Մրջյունների մի տեսակ թափառաշրջիկի կյանք է վարում: Դրանք գիշատիչ քոչվոր մրջյուններ են:
Ջունգլիների բոլոր կենդանիները փախչեցին քոչվոր մրջյուններ բանակ:
Մինչև, անգամ, հսկա, փիղը, շտապում է գլուխն ազատել նրանցից:
Վա՜յ քնած ճանապարհորդին, թափառաշրջիկ մրջյունները, նրանից միայն կմախքը կթողնեն:
174. Նախադասության մեջ վերականգնի´ր ընդգծված բառերի ուղիղ ձևերը: Ի՞նչ փոխվեց դրանից:
Թագավորը ինձ թույլ տվեց իր անտառում որս անել: – անտառ
Հյուրերն իջան պատշգամբից, որպեսզի մի քիչ զբոսնեն այգում: – իջնել, զբոսնել
Ափին ընդամենը մի նավակ կար, որը միանգամից լցվեց աղմկոտ երիտասարդներով: – Ափ, երիտասարդներ
Խառը մտքերը անտառում էլ հանգիստ չեն տալու ինձ: – անտառ, տալ
175. Նախադասության բոլոր բառերն ուղիղ ձևով գրի´ր ու կարդա´. ի՞նչը փոխվեց:
Իշխանը գոհացավ այդ խոսքերից և առատ վարձատրեց ծերունուն:
Ձայնավորի հնչյունափոխությունը
Կարդա՛ բառերը, և դիտարկիր, թե երկհնչյուններն ինչ
Փոփոխությանն են ենթարկվել։
Օրինակ՝
Ձյուն-ձնհալ -ու-ը
Ալյուր-ալրաղաց – յ, ու
Ձյուն-ձնծաղիկ – յ, ու
Բույր-բուրավետ – յ
Կապույտ-կապտագույն – ու, յ
Գույն-գունավոր – յ
Ծույլ-ծուլանալ – յ
Տրված արմատներով նոր բառեր կազմի՛ր:
Լույս – Լուսավոր
Հույս – Անհույս
Սառույց – Սառնամանիք
Թույն – թունավորել