Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն

Հայտնի Գյումրեցիներ

Աշուղ Ջիվանի

Աշուղ Ջիվանին– ծնվել է 1846 թ․-ին, մահացել է 1909 թ․-ին։ Ջիվանին աշուղական արվեստի ազգային դպրոցի հիմնադիրն է: Նա հայ աշուղական երգը մաքրել է օտար երաժշտությունից, բարբառային արտահայտություններից, հարստացրել ժողովրդական երաժշտության տարրերով և ստեղծել է հեղինակային մեղեդի:

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան-ը ծնվել է 1875 թ․-ին, մահացել է 1957 թ․-ին։ Բանաստեղծ և արձակագիր, Հայկական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը  ժողովրդական իդեալների և ձգտումների պոեզիա է՝ դրոշմված ազգային աշխարհափիլիսոփայությամբ, վարքով ու արժանապատվությամբ:

Արմեն Տիգրանյան

Արմեն Տիգրանյան-ը ծնվել է 1879 թ․ճժ-ին, մահացել է 1950 թ․-ին։

Կոմպոզիտոր, խմբավար, Հայկական ԽՍՀ և Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Տիգրանյանը հայկական ազգային օպերայի հիմնադիրն է:

Սերգեյ Մերկուրով

Սերգեյ Մերկուրովը ծնվել է 1881 թ․-ին, մահացել է 1952 թ․-ին։

20-րդ դարի ականավոր քանդակագործ, ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Դմիտրիի Մերկուրովը նպաստել է խորհրդային կարգերի և հայ քանդակագործության գաղափարական ու պրոֆեսիոնալ առաջընթացին, նրանում իրական ու գերչափական մեթոդների ամրապնդմանը, որը սակայն զերծ չի մնացել ժամանակի իշխանությունների մեծարման ցուցադրական քարոզչությունից:

Մերկուրովը 1905 թ. ավարտել է Մյունխենի Գեղարվեստական ակադեմիան, իսկ 1910 թվականից հաստատվել է Մոսկվայում:

Վարդան Աճեմյան

Վարդան Աճեմյանը ծնվել է 1905 թ․-ին, մահացել է 1977 թ․-ին։ Ռեժիսոր, Հայկական ԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Պետական մրցանակների դափնեկիր Վարդան Աճեմյանը 1930–70-ական թվականների հայ բեմադրական արվեստի ամենանշանավոր ներկայացուցիչն է:

Վարդան Աճեմյանը 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից  եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)՝ մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s