Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Ինչպես է նշվում Զատիկը տարբեր երկրներում

Ֆինլանդիայա

Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը,  գլխին և պարանոցին փաթաթում են շարֆ և դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արևմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:

Լեհաստան

Լեհաստանում Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:

Հունաստան

Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:

Չեխիա

Չեխիայում Զատիկի օրը տղամարդիկ ուռենու ճյուղերը զարդարում են ժապավեններով եւ դրանցով թեթեւակի հարվածում են կանանց: Համաձայն ավանդույթի` ուռենին գարնան առաջին ծառն է եւ դրա թեթեւ հարվածը կենսունակություն եւ պտղաբերություն է փոխանցում կանանց:

Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոն

Ամերիկայի մայրաքաղաք Վաշինգթոնում տարիներ շարունակ Զատիկը նշվում է հատուկ արարողակարգով: Եփված գունավոր հավկիթները դրվում են խոտի վրա եւ մարդիկ դրանք պետք է փորձեն գլորել մեծ գդալների միջոցով: Այս արարողությունը անցնում է երաժշտության ներքո: Կազմակերպվում են նաեւ այլ սպորտային միջոցառումներ` երեխաներին առողջ ապրելակերպ քարոզելու նպատակով:

Իտալիայի մայրաքաղաք

Իտալիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը Հռոմի Պապը կատարում է Խաչի օրհնության արարողությունը: Հսկայական խաչի ծայրերը վառում են ջահերով եւ այն լուսավորում է երկինքը: Իսկ արդեն կիրակի օրը հազարավոր մարդիկ հավաքվում են Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ Հռոմի Պապը եկեղեցու պատշգամբից օրհնում է հավաքվածներին: