Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Իմ գաղտնի ընկերները

Ես ունեմ շա՜տ, շա՜տ ընկերներ, բայց կա միայն երկու ամենալավ և յուրահատուկ ընկեր, որոնցից մեկի մասին ես հիմա կպատմեմ։ Նրա անունը․․․ չե՛մ ասի, հիմա կիմանաք։ Նրա հետ ես ծանոթացել եմ 2-րդ դասարանում։ Նա շատ հումորով է և շատ ծիծաղելի։ Նա ամենատխուր ժամանակ կարողանում է ուրախացնել, որը իմ դեպքում համարյա անհնար է։ Կարճ ասած, նա շատ լավ և յուրահատուկ է և ունի ինչպես մյուս իմ ընկերները, լավ և վատ կողմեր։

Ահա այդ երկրորդ իմ գաղտնի ընկերը, նրա անունն էլ չեմ ասի, բայց կասեմ, որ նա էլ է յուրահատուկ և այո՛, մեկ բան ասեմ։ Ինձ համար իմ բոլոր ընկերները հավասար են, բոլորն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը, իսկ հիմա սկսեմ։

Նա մեզ հյուր է եկել հինգերորդ դասարանում։ Նրա ծնունդը մայիսի չորսին է։ Նա շա՜տ ընկերասեր է և սիրում ու հարգում է իր ընկերներին։ Չնայած, որ ունի էլի շա՜տ ընկերներ, նա ասել է, որ դպրոցում իր ամենալավ ընկերը ես եմ։ Իմ ամենալավ ընկերն էլ նա է դպրոցում։ Մենք իրար միշտ օգնոում ենք և միշտ իրար հետ ժամանակ ենք անցկացնում։