Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Իմ ընկեր ուսուցիչը

Ճիշտն ասած, ես իմ ուսուցիչներին սիրում եմ հավասար, բայց կա մի քանի ուսուցիչ, ում ես կառանձնացնեմ և կպատմեմ իրենց մասին։

Առաջին ուսուցիչ

Այդ ուսուցիչը տղա է և մեծահասակ, բայց դա չի խանգարում, որ նա մեզ հետ ընկերություն անի և պատմի հայոց պատմությունը։ Բացի այդ նա պատմում է հետաքրքիր պատմություններ իր կյանքից։ Այդ մարդը շա՜տ խելացի է և շա՜տ իմաստուն։ Այդ մարդը միակն է, որ մի՛շտ կարող է պատասխանել իմ բոլո՜ր հարցերին։

Երկրորդ ուսուցչուհի

Այդ ուսուցչուհին շաԷտ սիրում է պարել, երգել, ճամփորդել և հայրենագիտության դաս վարել։ Այդ ուսուցչուհին էլ է շա՜տ խելացի և բազմակողմանի։

Երրորդ ուսուցչուհի

Այդ մարդը մեր հայոց լեզվի ուսուցչուհին է։ Այդ մարդն էլ է շա՜տ ու շա՜տ խելացի։ Նա տալիս է շա՜տ հետաքրքիր տնային աշխատանքներ։ Ես ամենաշատը սիրում եմ սովորել իր տված բանաստեղծությունները, նամանավանդ Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։ Ամենաշատը սիրում եմ <<Ես իմ անուշ հայաստանի>> բանաստեղծությունը, որը գրել է Չարենցը։

Իսկ հիմա փորձեք կռահել, թե ո՞ր ուսուցիչների կամ ուսուցչի մասին էի ես պատմում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s