Posted in Uncategorized

Քառօրյա ճամփորդություն դեպի Արատես

Հունիսի 6-ին ,մենք 11-րդ ջոկատով գնալու ենք Արատես։ Մեզ միանալու են Ազատանի կիրակնօրյա դպրոցի սովորողները։

Առաջին կանգառը կլինի Սևանում։ Լողալու ենք Իվետի լողափում։ Հետո կգնանք Օրբելյանների քարվանատուն։ Հաջորդ կանգառը կլինի Հայրավանքում, կմասնակցենք ուսումնական ժամերգությանը։ Կքայլենք Արատես գետի հունով, կմաքրենք տարածքը։ Կքայլենք դեպի Խաչոց ձոր, կլողանք Արատես գետում և լողավազանում։ Տեր Մակարի օրհնությամբ կմասնակցենք ուսումնական ժամերգությանը Արատեսի վանքում։ Կխաղանք բակային և մարզական էստաֆետային խաղեր, սեղանի խաղեր։ Կհաղթահարենք Սմբատաբերդի բարձունքը։ Կքայլենք դեպի Եղեգիսի Զորաց եկեղեցի։

Մեկնումը՝ հունիսի 6, ժամը 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցի(Րաֆֆու փողոց)- Սևանի ավազան – Մարտունի — Սելիմի քարվանատուն – Շատին – Եղեգիս – Հերմոն – Արատես երթուղով,
Վերադարձը՝ հունիսի 9, մինչև ժամը 16.30, Արատես – Հերմոն – Եղեգիս – Շատին — Եղեգիսի կիրճ – Գետափ – Արենի – Զանգակատուն — Սևակավան – Երասխ – Արտաշատ — Երևան երթուղով․