Posted in Մայրենի, Առակներ

Այդ ոչինչը ես եմ

Արևելյան մի քաղաքում , ամառվա միջօրեի շոգին, փողոցում, պատի ստվերին պառկած էր ծերունի մի դերվիշ:

Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին , նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վես , հագած ճոխ ու զարդարուն , գալիս էր դանդաղ քայլերով , շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում,կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող քաղաքապետ իշխանին: 

Շքախմբի առաջնորդը , գավազանը թափահարելով , գոռաց դերվիշի վրա.

-Իˆնչ ես մեկնվել մայթի վրա: Չեˆս տեսնում ով է գալիս: Վե′ր կաց, անպատկա′ռ:

-Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի կկանգնեմ,-անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան ու հարցնում.

-Միˆթե ես քեզնից մեծ մարդ չեմ:

-Իհարկե՝ ո′չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այոˆ, թեˆ ոչ:

-Այո:

-Դու քաղաքապետ իշխան ես,գիտեմ,որ մեծանաս,իˆնչ պիտի դառնաս,-հարցնում է դերվիշը :

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը:

-Հետոˆ:

-Հետո՝ վեզիր:

-Հետոˆ:

-Փոքրարքա:

-Հետո:

-Սահմանը սա է, մեր բոլորի վրա շահը կա: Նա է ամենից մեծը:

-Ասենք թե՝ շահ դարձար,հետոˆ,- հարցնում է դերվիշը:

-Հետո ՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը՝ ես եմ: Ոտքերիս տակից անցիր,գնա քո ճանապարհը,-նույն անվրդովությամբ պատասխանում է դերվիշը ու նվաղուն աչքերը գոցում….

Առակը սովորեցնում է, որ չի կարելի քեզ բարձր դասել մյուսներից: Չի կարելի ծաղրել մարդկանց:

Posted in Մայրենի, Առակներ

ԱՐՋՆ ՈԻ ՕՁԸ

Ինչպես եղավ, որ մի անգամ
Արջն ու օձը դարձան ընկեր,
Ընկեր դարձան ու բարեկամ:
-Մեկըս քնի,
Մեկըս հսկե,
Իրար շահենք,
Իրար պահենք,
Ընկերովի կյանք վայելենք:
Այսպես ասին, եր երդվեցին,
Իրար ազնիվ խոսք տըվեցին
Օձը՝ արջին, արջը՝ օձին:
Անցավ այս կերպ մի ժամանակ:
Եվ շարունակ
Երկու ընկեր սիրով, սրտով
Նստան-ելան ու քուն մտան
Կարգով, հերթով:
Սակայն օձի սողքը բեկբեկ
Դուր չէր գալիս արջին երբեք:
Օրվա մեկը արջը ժայռին
Թիկն էր տվել արևկողի,
Հանկարծ օձը` ոլոր-մոլոր
Եկավ, ասես, գաղտագողի:
Վախ ու կասկածն առավ արջին,
Ելավ կանգնեց նստած տեղում:
Ես ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես և թաթն ուժգին
Դըրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչև պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սարող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
-Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:

Այս առակի իմաստը այն է, որ ով ել որ լինի դու կարող ես նրա հետ ընկերանալ: