Posted in 5-րդ Դասարան, Մայրենի, Բանաստեղծություններ, Ընթերցանություն

Իմ տերյանական ընթերցարան

1. ՀՈՐՍ

Սիրո քարոզիչ, այսօր ես նորից
Քեզ եմ որոնում անզուսպ կարոտով,
Հայտնվիր դու ինձ խաղաղ, անթախիծ,
Ամոքիր սիրտս քո անհուն սիրով:
Ցույց տուր ինձ այսօր քո դեմքը ներող,
Տանջանքի ահեղ շղթայի ներքո,
Որպես լուսազարդ երկինքն ոսկեշող,
Որպես գուգուրող հիասքանչ արև:
Հույսերըս կրկին հեռացան ինձնից,
Կյանքի թախիծն է գրկել ինձ այսօր,
Ես քեզ եմ դիմում այս ցուրտ աշխարհից,
Ես քեզ եմ բերում հույզերս բոլոր:
Օ, հայտնվիր խաղաղ ու սիրող,
Ամոքիր սիրտս քո անմար սիրով…

2. ՏԽՐՈՒԹՅՈՒՆ

Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

3. Գիշերամութ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

4. Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ

Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ ,
Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
Երկար մազերդ կարձակես ազատ,
Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…
Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
Հեքիաթ աշխարհում առհավետ կապված…

5. ԷՍՏՈՆԱԿԱՆ ԵՐԳ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝
Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.—
Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝
Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։
Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան,
Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան
Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին,
Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։
Եթե հեռվում ճակատագիրն անհոգի
Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի,
Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի
Անմխիթար մորմոքումից քո ցավի…

6. Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր


Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Posted in Ընթերցանություն

Կայարանի մասին, որ  տեղում չէր կանգնում-Դոնալդ Բիսեթ

 

Մի թագավոր կար: Նրա անունը Սամուել էր: Մի անգամ նա, գահին նստած, մտածում է. «Ինչ լավ կլիներ, որ գնացքով տատիկիս հյուր գնայի»:
Այդպես էլ արեց: Նա հրաժեշտ տվեց թագուհուն ու ճամփա ընկավ:
Հասավ Վատերլոո կայարան, շարժասանդուղքով բարձրացավ կառամատույց և լսեց, թե կայարանն ինչպես է ինքն իրեն խոսում.
_Չգնա՞մ թեյ խմելու:

Հենց արքա Սամուելն ուզեց քայլել, կայարանի հետքն էլ կորավ:

-Այ քեզ փորձանք,_մտածում է թագավորը,-Սա լավ բան չէ, ես գնացքից կուշանամ, տատիկն էլ ինձ վրա կբարկանա:

_ Հենց հիմա ետ արի,_կանչեց թագավորը կայարանին: Բայց էս կայարանի մտքով էլ չէր անցնում ետ գալ:

_Նախ՝ թեյս կխմեմ, հետո կգամ,_պատասխանեց նա:

Թեյը խմեց, ետ եկավ: Արքա Սամուելը գնացք նստեց: Վերջապես շարժվեցին: Չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք, չուք-չուք-չուք …

Մեկ էլ մի կով տեսան, որ ճամփի մոտ արածում էր: Գնացքը կանգնեց:
_Մենք ճի՞շտ ենք գնում տատիկի տուն,-հարցրեց  մեքենավարը:
_Ճիշտ,-պատասխանեց կովը:-Իսկ կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ:

_Իհարկե,- պատասխանեց մեքենավարը,- շուտ թռիր:

Սելին, դա կովի անունն էր, ցատկում է բաց կառամատույցի վրա, և բոլորը շարժվում են:  Դեռ մի քիչ էին գնացել, հանկարծ ետևից՝  փիֆ-փուֆ, փիֆ-փուֆ, ձայներ են լսում: Ետ են նայում՝ ի՜նչ տեսնեն՝ Վատերլոո կայարանն է ետևներից շնչակտուր վազում:

_Կլինի՞ ես էլ ձեզ հետ գամ,-կանչում է նա:

_Արի,-պատասխանում է Սամուելը;

Բոլորը միասին շարունակում են ճանապարհը ու շուտով հասնում տատիկի տուն: Տատիկը շատ  է զարմանում, երբ  բոլորին տեսնում է: Կատակ բան չէ՝ շոգեքարշի մեքենավարը, Սելին,  Սամուել արքան,  և վերջապես՝ Վատերլոո կայարանը:  Մեկ է՝ նա շատ ուրախ էր, որ հյուեր ունի և բոլորին թարմ թեյ է հյուրասիրում: Թեյից հետո Սամուել արքան ասում է.

_Տուն գնալու  ժամանակն է: Ժամը հինգի կողմերը ես Վատերլոո կայարանում պիտի լինեմ:

_Ինչի՞ համար, Վատերլոո կայարանն այստեղ է,-ասում է տատիկը,-ինչո՞ւ ես շտապում:
_Ճի՜շտ որ,-ուրախանում է թագավորը,-նշանակում է՝ կարելի է և չշտապել: Եկեք մի-մի բաժակ էլ թեյ խմենք:

Տատիկը բոլորի համար թարմ թեյ է պատրաստում: Թեյից հետո բոլորը մինչև ժամը հինգը խաղում են, հետո տատիկին հրաժեշտ են տալիս և տեղն ու տեղը հայտնվում Վատերլոո կայարանում, այնտեղ, որտեղից եկել էին, բացի, իհարկե, Սելիից: Որպեսզի տուն հասնի, նա այլ՝  ուշացող գնացք է նստում:
_Շատ ուրախ եմ, որ ծանոթացա Ձեզ հետ,- ասում է թագավորը Վատերլոո կայարանին, երբ նրանք իրար հրաժեշտ էին տալիս ,- ցտեսություն: Ինձ թագուհին սպասում է: Անպայման մեզ հյուր եկեք:

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Արքայազն անունով պինգվինի մասին-Դոնալդ Բիսեթ

Գրքի կազմեր

Մի փոքր պինգվին կար: Թագավորական ընտանիքի պինգվիններից էր, անունն էլ Արաքայազն էր: Էս պինգվինը դեռ չէր ծնվել, ձվի մեջ նստած մտածում էր՝ ինչ անի, որ շուտ լույս աշխարհ գա: Ձանձրացել էր ձվի մեջ պարապ-սարապ նստելուց, ուզում էր շուտ դուրս գալ, խաղալ ուրիշ պինգվինների հետ:
Նա կտուցով խփեց կեղևին, հետո՝ ոտքով: Հետո ամբողջ ուժով թմբուկի նման սկսեց հարվածել: Մեկ էլ՝ ճա՛ք, ու կճեպը կոտրվեց:
Վա՜յ, վերջապես ծնվեց:
Մայր-պինգվինը նայեց նրան և աչքերին չհավատաց:
-Այ քեզ բան, -մտածեց նա,-այս երեխան ինչո՞ւ է շագանակագույն: Թագավորական բոլոր պինգվինների մեջքի փետուրները սև են, իսկ փորի փետուրները՝ սպիտակ: _Տեսնես՝ եթե շագանակագույն ներկը լվանամ, պինգվինը սև ու սպիտակ կդառնա՚՞:
Մայր-պինգվինը փորձեց մատով քերել Արքայազնի փետուրների ներկը, բայց բան դուրս չեկավ: Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
-Իմացա՜,- ասաց մայր-պինգվինը և դարակից հանեց մեղրի ամանը:
Նա մեղր քսեց պինգվինի վրա և կանչեց Մրթմրթան անունով սպիտակ արջին, որ նա լպստի պինգվինի վրայի մեղրը, մեղրի հետ էլ՝ շագանակագույն ներկը: Մրթմրթանն հաճույքով գործի անցավ:
-Վա՜յ, խուտուտ է գալիս,-ծիծաղում էր պինգվինը:
Բայց արջը դրան ուշադրություն չէր դարձնում և շարունակում էր լպստել մեղրը: Երբ լպստեց-վերջացրեց, մայր-պինգվինը տեսավ, որ Արքայազնը ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
Այդ ժամանակ Մրթմրթանն ասաց.
-Թող պինգվինը բարձրանա ձյունով ծածկված բլուրի վրա, հետո վերևից ներքև գլորվի: Գուցե ձյունը մաքրի շագանակագույն ներկը:
Պինգվինը բարձրացավ բլուրը և գլորվեց ներքև: Գլորվեց ներքև, թափ տվեց իրեն, նայեց՝ ոնց շագանակագույն եղել էր, այդպես էլ մնաց:
-Գնանք տեսնենք բուն ինչ կասի,- որոշեց մայր-պինգվինը,- նա աշխարհի ամենաիմաստուն թռչունն է:
Եվ բուն նրան ասաց.
_Ինչ ծիծաղելի ես դու, մա՛յր-պինգվին, դու չգիտե՞ս, որ պինգվինները շագանակագույն փետուրներով են ծնվում: Հետո, երբ մի քիչ մեծանում են, մեջքի փետուրները սևանում են, փորինը՝ սպիտակում:
-Վայ, ոնց էի մոռացել,-կանչեց մայր-պինգվինը:
Երբ Արքայազնը մի քիչ մեծացավ, փետուրը թափեց, փոխարենը մեջքին սև փետուրներ աճեցին, փորին՝ սպիտակ:
Ահա այսպիսի պատմություն:

 

1. Գտնել կապակցող բառերը և ներկել դեղին գույնով:

2.  Peint-ով նկարել այս հեքիաթի կազմը:

3. Մեր հեքիաթի հերոսն  ինչպիսի՞նն է։

Արքայազն պինգվինը անհամբերատար, տարորինակ, փոքրիկ և շագանակագույն պինգվին է:
Մայր պինգվինը ուրախ, բարի և անհամփերատար մայրիկ է։
Բուն խելացի, ամենագետ և իմաստուն բու է։
Սպիտակ արջը ճերմակ է։

 

 

 

 

 

 

 

Posted in Մայրենի, Ընթերցանություն

Երկու ալիք-Դոնալդ Բիսեթ

Ծովում երկու ալիք էր ապրում, մեկը մեծ, մյուսը` փոքր: Մեծ ալիքի անունը Մեծ էր, փոքրինը` Փոքր:

Նրանք միշտ միասին էին լինում: Փոքրը բոլորի նկատմամբ բարեհամբույր էր, խաղում էր ձկների, քամու և ուրիշ ալիքների հետ: Իսկ Մեծը ամեն բան ջարդուփշուր էր անում ու խորտակում: Նա հատկապես սիրում էր հարձակվել նավերի վրա:

Մի անգամ Մեծ ալիքն ու Փոքր ալիքը խաղում էին ծովափին: Փոքրը լողափին մի տղայի տեսավ, որի ձեռքին պաղպաղակ կար:

Ես էլ եմ պաղպաղակ ուզում,- ասաց նա:

— Հիմա կբերեմ,- ասաց Մեծը: Նա նետվեց տղայի վրա, ձեռքից խլեց պաղպաղակը և տվեց Փոքրին:

Փոքրը պաղպաղակը ուտելուց հետո հարցրեց.

— Իսկ հիմա ի՞ նչ ենք անելու:

_Նայիր այս քարաժայռերին և կտեսնես:

Մեծ ալիքը փքվեց, դարձավ քարաժայռերից էլ մեծ և փլվեց նրանց վրա, բայց հետո թռավ քարաժայռերի վրայով և ընկավ նեղլիկ ճեղքի մեջ:

— Օգնեցե՜ք, – կանչեց նա:

Այդ պահին այդ կողմերով Միրանդա բադն էր անցնում: Նա կանգնեց և հարցրեց:

— Ինչ՞է պատահել:

Ես չեմ կարողանում այստեղից դուրս գալ: Օգնիր ինձ, խնդրում եմ:

_Ոչ, ես չեմ ուզում քեզ օգնել,- ասաց Միրանդան,-դու հարձակվում ես բոլորի վրա, նավեր ես խորտակում, նույնիսկ ժայռերն ես ուզում քանդել: Հենց նոր ես իմ աչքով տեսա, թե դու ինչպես խլեցիր փոքրիկ տղայի պաղպաղակը:
Այդ ժամանակ Միրանդան լսեց, որ ժայռի մյուս կողմում մեկը լալիս է: Նա նայեց ծովին և տեսավ Փոքր ալիքին:

_Ին՞չ է եղել,-հարցրեց Միրանդան:
_Ես ուզում եմ Մեծ ալիքի մոտ գնալ,-ասաց Փոքրը,- նա ժայռերի մեջ է, իսկ ես չեմ կարող բարձրանալ ժայռերի վրայով:
Փոքրը շարունակեց լաց լինել:

_Ես Մեծ ալիքին չեմ օգնի, նա արժանի չէ, -ասաց Միրանդան,-պետք չէ, որ նա ծով վերադառնա: Ա՛յ, քեզ կօգնեմ, եթե դու ուզում ես ժայռի մյուս կողմն անցնել:

_Համաձայն եմ,-ասաց Փոքր ալիքը:

_Լավ ես մտածե՞լ,-հարցրեց Միրանդան:

_Լավ:

_Դե որ այդպես է, արի ետևիցս:

Բադը ցույց տվեց հեշտ ճանապարհը, որով կարելի է հասնել ավազներին: Հետո ավազի մեջ ձեռքով երկար առու փորեց և Փոքր ալիքին ասաց, որ այդ առվով պտտվի ժայռի շուրջը: Փոքր ալիքն այդպես էլ արեց և հայտնվեց ժայռերի մեջ: Մեծի ու Փոքրի ուրախությանը չափ չկար:

_Ջա՜նյ, ինչքան ուրախ եմ, որ քեզ տեսա,-ասաց Մեծը:

_Բա ես ինչ ուրախ եմ,-պատասխանեց Փոքրը:
_Գիտես ի՞նչ, արի միանանք, մի ալիք դառնանք, այդպես միշտ իրար հետ կլինենք,- ասաց Մեծ ալիքը:
_Արի,-համաձայնեց Փոքրը և ուրախությունից ծափ տվեց:

Այդպես սարերի մեջ փոքրիկ լեռնային լճակ առաջացավ:

 

1.

-Ես ձկների հետ խաղում եմ,-ասաց Փոքրը:

Նա դաժան և չարագործ էր:

Նրանք միացել ու դարձոլ էին մի հսկա ալիք: 

 

2.

Մեծ ալիքը շատ չար էր, որովհետև նա փոքր երեխաի ձեռքից պաղպաղակը վերցրեց:

Փոքր ալիքը չար էր, որովհետև նա տեսավ, որ փոքր երեխաի պաղպաղակն է բայց հավեսով կերավ:

 

 

Posted in Ընթերցանություն

Մրջյունն ու շաքարը-Դոնալդ Բիսեթ

Մորաքույր Լյուսին տուն եւ այգի ուներ։ Մորաքույր Լյուսին ապրում էր տանը, իսկ այգում բնակվում էին մրջյունները։

Մի անգամ Թոմաս մրջյունն ասաց․

— Գնամ մի համեղ բան գտնելու։

Նա տան դռան տակով սողաց ներս ու հայտնվեց խոհանոցում, որտեղ դրված էր պահարանը։ Հետո պահարանի դռնակով հասավ բանալու անցքին ու՝ պըլըստ, ներս մտավ։

Հայտնվելով պահարանի մեջ, նա շուրջը նայեց, տեսավ շաքարավազով լի մի խոշոր տուփ եւ բացականչեց․

— Հենց սա էլ իմ սիրած համեղ բանն է։

Եվ առանց երկար մտածելու, վրա տվեց շաքարավազին, որը քաղցր էր, ինչպես բոլոր իսկական շաքարավազները։ Թոմասը կերավ, կերավ, գիրացավ, գիրացավ… մինչեւ որ վերջնականապես կշտացավ։

Ու մտածեց, որ տուն գնալու ժամանակն է․ փորձեց դուրս գալ բանալու անցքով, բայց այնքան էր գիրացել, որ չկարողացավ սողոսկել փոքրիկ ճեղքով։

Խեղճ Թոմասը նստեց ու լաց եղավ։ Նա գիտեր, որ մայրիկը իրեն սպասելու է եւ պիտի հուզվի։ Մի անգամ էլ փորձեց սողոսկել բանալու անցքով, բայց չհաջողվեց։ Շատ էր գիրացել։

Նիհարելու համար նա ստիպված եղավ մարմնամարզություն անել։ Նստում էր, ելնում, մեկ՝ շնչում էր, երկու՝ արտաշնչում․ մեկ֊երկու, մեկ֊երկու։ Վազվզում էր պահարանում, մինչեւ որ դարձավ այնպիսին, ինչպես առաջ։

Արդեն պատրաստվում էր դուրս գալ, երբ հանկարծ զգաց որ քաղցից ուժասպառ է եղել։

«Վատ չէր լինի, եթե ճամփա ընկնելուց առաջ մի կտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարակտոր բան ուտեի»,— մտածեց նա ու մի քիչ շաքարավազ կերավ։

Շաքարավազն էլ ախր շատ համեղ էր։ Ու նա նորից վրա տվեց։ Երեւի ուզում էր ուժ հավաքել, որպեսզի կարողանա շուտ հասնել տուն։ Բայց երբ նորից փորձեց անցնել բանալու անցքով՝ չկարողացավ։ Դարձյալ գիրացել էր։

Ստիպված նորից սկսեց մարմնամարզությամբ զբաղվել։ Մեկ֊երկու, մեկ֊երկու, մեկ֊երկու։

Եվ հիմա արդեն Թոմասը հասկացավ՝ քաղցած լինես, թե ոչ, բայց եթե ուզում ես տուն հասնել, լավ կլինի շաքարավազ չուտես։

Ուստի բարեհաջող անցավ բանալու անցքով, պահարանի դռնակով իջավ ցած, խոհանոցի դռան տակով դուրս սողաց եւ հայտնվեց այգում։

Տուն վերադառնալով, նա մորը պատմեց շաքարավազի հետ ունեցած իր արկածների մասին։ Մայրիկը կանչեց բոլոր մրջյուններին ու ասաց․

— Մենք պետք է խոսենք մորաքույր Լյուսիի հետ։ Եվ մրջյունները անցան այգու միջով, հասան տուն, դռան տակով սողացին ներս, խոհանոցով անցան միջանցք, այնտեղից էլ՝ մորաքույր լյուսիի հյուրասենյակը։ Գորգի վրայով գնացին դեպի աթոռը, որին նստել էր մորաքույր Լյուսին, ապա աթոռի ոտքով բարձրացան վեր, դեպի նրա ծունկը։

Մրջյուններին տեսնելով, մորաքույր Լյուսին շատ ուրախացավ։ Նրանք միաձայն պատմեցին, թե ինչպես է Թոմասը կարողացել պահարանի բանալու անցքով ներս սողոսկել մինչև շաքարավազ ուտելը եւ չի կարողացել ետ դառնալ շաքարավազ ուտելուց հետո։։

Եվ մորաքույր Լյուսին խոստացավ, որ այսուհետեւ փոքրիկ մի պնակով լի շաքարավազը կդնի հատակին՝ հատկապես մրջյունների համար։ Եվ բոլոր մրջյունները հերթով շնորհակալություն հայտնեցին մորաքույր Լյուսիին, հրաժեշտից առաջ խուտուտ տալով համբուրեցին նրան ու վերադարձան տուն։