Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Հաշվետվություն

Հայրենագիտության հաշվետվություն

Պատում

Այս ուսումնական տարի ես և դասընկերներս, ընկեր Սոնայի հետ գնացել ենք շա՜տ և շա՜տ ճամփորդություններ, կատարել ենք շա՜տ հետաքրքիր նախագծեր և սովորել ենք հայոց պատմությունը միասին։ Այս ուսումնական տարին իմ մեջ ամենալավը տպավորվեց, որովհետև մենք գնացինք եռօրյա ճամփորդություններ և անցկացրեցինք ժամանակը ավելի լավ ու ուրախ, քան առաջին, երկրորդ, երրորդ, կամ չորրորդ դասարաններում․․․։ Ափսոս, որ այս ուսումնական տարին վերջացավ և մենք տեղափոխվում ենք միջին դպրոց։ Ես շա՜տ կուզեի, որ մեր ուսուցչուհին չփոխվեր, բայց ցավոք․․․։ Բայց կա մի շա՜տ լավ բան, միջին դպրոցում լինելու է ավելի հետաքրքիր (երևի), ես կգտնեմ ինձ նոր ընկերներ, բայց հնարավոր է, որ ես իմ դասընկերներից մի քանիսին էլ չտեսնեմ․․․։ Միշտ հիշեք, հին ընկերները, նորերից լավն են։ Երբ ունենաս նոր ընկեր, չմոռանաս հին ընկերոջ մասին։ Այս տարիները եղել են ամենալավը։ Հուսով եմ, որ մի օր փողոցում կտեսնեմ ընկեր Սոնային կամ դասընկերներիս․․․։

Աշխատանքներ և նախագծեր

Խոհանոցը, որպես Վրաստանի հարստություններից մեկը

Ճամփորդություն դեպի Արագածոտնի և Շիրակի մարզեր

Բարեկենդանը Ազատանցիների հետ

Հանդիպում Ալեքսեյ Սանդիկովի հետ

Արագածոտնի մարզ

Գևորգ Չաուշ. հայդուկ և հայդուկյան շարժում

Հայկական էպոսի իմ սիրելի հերոսը

Հայտնի Գյումրեցիներ

Արփի լիճ

Ճամփորդություն դեպի Դվին

Ճամփորդություն դեպի Ֆիոլետովո գյուղ

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն

Եռօրյա ճամփորդություն դեպի Գյումրի

Մենք դասարանով ճամփորդեցինք դեպի Գյումրի։ Այնտեղ կային շա՜տ հին բերդեր, եկեղեցիներ և շենքեր։ Գյումրիում ծնվել և ապրել են շատ նշանավոր մարդիկ և հիմա այնտեղ գտնվում են իրենց տուն-թանգարանները։ Մենք գնացինք Ձիթողցյանների թանգարան։ Թանգարանում պատմում էին Գյումրեցիների կյանքի ու կենցաղի մասին։ Գյումրիում բոլոր շենքերը հիմնականում կառուցված էին սև և կարմիր տուֆից։ Սև տուֆը համարվում է Գյումրիի խորրդանիշը։ Ձիթողցյանների տունը նույնպես կառուցված է կարմիր տուֆից։ Գյումրիում մենք այցելեցինք Յոթ Վերք և Ամենափրկիչ եկեղեցիներ։ Յոթ Վերք եկեղեցին գտնվում է Գյումրիի հրապարակում։ Այցելեցինք Գյումրու Սև և Պայտաձև ամրոցներ։ Պայտաձև ամրոցում կար մի գետնուղի, որը տանում է դեպի Թուրքիայի սահման։ Սև բերդում մենք բարձրացանք բեմի վրա և ազգային երգեր երգեցինք։ Ինձ համար շատ տպավորիչ էր խցաններից պատրաստված գորգերի արհեստանոցը։ Ի դեպ մենք մեզ հետ շատ խցաններ էինք տարել։ Վերադարձին մենք գնացինք Ղարիբջանյան գյուղ և հանդիպեցինք Ազատանի կիրակնօրյա դպրոցի սովորողների հետ։ Սուրբ Հոգի եկեղեցու բակում նշեցինք Համբարձման ծեսը։ Հետո մեկնեցինք Բայանդուրի տաք ջրբուխ։ Այս ճամփորդությունը ինձ համար շատ հետաքրքիրև հիշարժան էր։

Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն, Ես և իմ հայրենիքը

Ճամփորդություն դեպի Ֆիոլետովո գյուղ

Ապրիլի 24-ին, պարոն Տիգրանյանի նախաձեռնությամբ մենք այցելեցինք Լոռու մարզ, Ֆիոլետովո գյուղ, որտեղ բնակվում են մոլականները։ Մենք գնացինք մի դպրոց, որտեղ սովորում էին մեր հասակի մոլականները։ Նրանց հետ մենք խոսում էինք Ռուսերեն, որովհետև նրանք հայերեն լավ խոսել չգիտեն։ Մենք պարեցինք պարեր և երգեցինք հայերեն երգեր և նրանք մեզ հետ երգում էին։ Ես ինձ գտա լավ ընկեր, անունը Сергей, նրան նաև անվանում էին Серый։ Իսկ հետո մենք պիկնիկ արեցինք և լավ ճաշեցինք։ Հետո բոլորով ֆուտբոլ խաղացինք և բռնեցինք մողեսներ։ Եվ վերջում մենք իջանք ներքև և տեսանք մեծահասակ մոլականների, նրանք շատ բարի էին և ծիծաղելի կատակներ էին անում։ Այնտեղի բնությունը շատ գեղեցիկ էր։ Ես շատ հավանեցի գյուղը։

Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն

Ճամփորդություն դեպի Դվին

Վիրապը օձերով, թունավոր միջատներով լի մի խոր փոս էր, ուր գցում էին դատապարտյալին։ Ըստ Ագաթանգեղոսի՝ Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնյաների հալածանքի շրջանում Գրիգոր Լուսավորչին նետել է Արտաշատի արքունական բանտի գուբը, որտեղ Լուսավորիչն անցկացրել է մոտ 14 տարի։ Եւ այդ տարիների ընթացքում Տրդատ 3-րդ Մեծը մահացու հիվանդությունով վարակվում է ու քանի որ նա գիտեր որ Լուսավորիչը կարող էր բժշկել մարդկանց, հրամայում է արձակել նրան։ Լուսավորիչը Խոր վիրապից դուրս գալուց հետո ստանալով արքայի աջակցությունը, քրիստոնեությունը դարձնում է պետական կրոն։

Posted in 5-րդ Դասարան, Հայրենագիտություն, Ճամփորդություն

Արփի լիճ

Արփի լիճը գտնվում է Շիրակի մարզում։

1946 թվականից 1951 թվականներին լիճը արհեստականորեն մեծացվել է՝ ջրային ռեսուրսների կուտակման նպատակով։ Շահագործման է հանձնվել 1951-ին։ Այսպիսով Արփի ջրամբարի մակերևույթը 4,5 (20,6) կմ²-ից հասել է մինչև 22 (22,5) կմ², միջին խորությունը՝ 4,2 մ (առավելագույնը՝ 8 մ, նախկինում ՝ 1,6 մ), ջրահավաք ավազանը 220 կմ² է։ Ծավալը հասցվել է մինչև 100 միլիոն մ³ (նախկինում 5 միլիոն մ³): Ջրամբարի երկարությունը 7,3 կմ է, լայնութ 4,3 կմ։

Ջուրը բաց է թողնվում 2 հարթ մետաղական վահանների օգնությամբ։ Ոռոգում է Շիրակի դաշտի և Վերին Ախուրյանի գոգավորության հողատարածքները։ Ջրամբարից լրացուցիչ ջուր են ստանում Թալինի և Արմավիրի ջրանցքները։ Ձմռանը լիճը սառցակալում է։ Կա ձկնաբուծական և ձկնորսական տնտեսություն։