Posted in 5-րդ Դասարան, Հովհաննես Թումանյան, Մայրենի

Ինչպես ճանաչեցի Թումանյանին

Ես գիտակից տարիքում նոր իմացա, որ Հովհաննես Թումանյանը հայտնի գրող է: Այդ տարիքում ես սովորում էի նրա բանաստեղծությունները: Թումանյանը ինձ համար շատ լավ գրող է: Ես սիրում եմ Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունները: Նա նաև ունի հետաքրքիր և գեղեցիկ բալլադներ և հեքիաթներ: Փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրն էր, այսինքն Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը: Ես և իմ լավ ընկեր (Եսայան Դավիթը) փոխանակվեցինք մեր հետաքրքիր գրքերով: Ես նրան նվիրեցի << Հայկական Ժողովրդական հեքիաթներ >> գիրքը: Իսկ Դավիթը ինձ նվիրեց Ատոմակայանի մասին մի հետաքրքիր գիրք: Այդ գրքերը մենք պետք է մեկ ամսում կարդանք: Ես ուրախ եմ, որ Թումանյանի ծնունդը մենք այդպես նշեցինք: