Posted in Մայրենիի ստուգատես

Մայրենիի ստուգատես նախագիծ

1․ Բլոգումդ բա՛ց արա ,,Մայրենիի ստուգատես,, էջ։
2․ Համացանցից, ձեր ընտանեկան գրադարանից կամ քո անձնական գրքերից ընտրի՛ր քեզ համար որևէ հետաքրքիր նյութ՝ ոչ ծավալուն (կարող է լինել թե՛ գեղարվեստական, թե՛ գիտական, թե՛ տեղեկատվական և այլն) կարդա այն։
Բանավոր պատասխանի՛ր տրված հարցերին ու այդ ամբողջ ընթացքը տեսագրիր՝

կայի՞ն անծանոթ բառեր։ Եթե կան, որո՞նք են, ինչպե՞ս գտար բացատրությունը։
Եթե լինում են, ինչպե՞ս ես գտնում բացատրությունը
ներկայացրո՛ւ, պատմի՛ր կարդացածդ նյութը
կարո՞ղ ես կիրառել քո կարդացածը։ Եթե այո՝ որտե՞ղ, ինչպե՞ս
ո՞ւմ կառաջարկեիր կարդալ այդ նյութը
կարդա՛ մի հատված այդ նյութից, ի՞նչ ես կարծում՝ ինչպե՞ս ես կարդում
ձեր ընտանեկան դպրոցը (ծնողդ, ընտանիքի մյուս անդամները) ի՞նչ կարծիքի է քո կարդալու և կարծիքդ արտահայտելու մասին /կարող է ասել ընտանեկան դպրոցի անդամներից մեկը/:
Տեսանյութդ տեղադրի՛ր բլոգիդ ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

3․ Պատմի՛ր ձեր ընտանեկան դպրոցի մասին՝ ովքե՞ր են ձեր ընտանեկան դպրոցի անդամները, ի՞նչ ես սովորում-սովորեցնում, ինչպե՞ս, ո՞րտեղից, ումի՞ց ես սովորում, ի՞նչ նախագծեր եք արել և այլն։
Պատումդ տեսագրի՛ր և տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում։

Իմ ընտանեկան դպրոցի անդամներն են մայրիկս և քույրիկս։ Մենք բոլոր նախագծերին մասնսկցել ենք միասին։ Մայրիկս ինձ օգնել է , եթե ունեցել եմ օգնության կարիք։ Նախագծերին մասնակցել ենք մեծ սիրով։

 

4․ ,,Մայրենիի ստուգատես,, էջում հավաքիր քո ընտանեկան բոլոր նախագծերի հղումները։

Վիրտուալ ճանապարհորդություն դեպի Լուվր

5. Հորինի՛ր և գրի՛ր մի էնպիսի երևակայական պատմություն, որ քո ընտանեկան դպրոցի անդամները կարդան զարմացած և հետաքրքրված։
Պատումդ տեղադրի՛ր ,,Մայրենիի ստուգատես,, էջում:

 

Զարմանալի համակարգիչը

Լինում է չի լինում, մի տղա է լինում։ Նա լինում է 16 տարեկան։ Նա երազում էր ստեղծել իր համակարգիչը։  Օր ու գիշեր աշխատում էր , և վերջապես 24 տարեկանում ստեղծեց իր համակարգիչը։ Նրա ստեղծած համակարգիչը կարողանում էր խոսել, թռչել և արագ վազել։
6. Մարտահրավե՛ր նետիր ընկերներիցդ որևէ մեկին։

Մարտահրավեր եմ նետում իմ դասընկերներ Արգիշտի Ղարիբյանին և Սեյրան Շահսուվարյանին։