Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Իմ ընկեր ուսուցիչը

Ճիշտն ասած, ես իմ ուսուցիչներին սիրում եմ հավասար, բայց կա մի քանի ուսուցիչ, ում ես կառանձնացնեմ և կպատմեմ իրենց մասին։

Առաջին ուսուցիչ

Այդ ուսուցիչը տղա է և մեծահասակ, բայց դա չի խանգարում, որ նա մեզ հետ ընկերություն անի և պատմի հայոց պատմությունը։ Բացի այդ նա պատմում է հետաքրքիր պատմություններ իր կյանքից։ Այդ մարդը շա՜տ խելացի է և շա՜տ իմաստուն։ Այդ մարդը միակն է, որ մի՛շտ կարող է պատասխանել իմ բոլո՜ր հարցերին։

Երկրորդ ուսուցչուհի

Այդ ուսուցչուհին շաԷտ սիրում է պարել, երգել, ճամփորդել և հայրենագիտության դաս վարել։ Այդ ուսուցչուհին էլ է շա՜տ խելացի և բազմակողմանի։

Երրորդ ուսուցչուհի

Այդ մարդը մեր հայոց լեզվի ուսուցչուհին է։ Այդ մարդն էլ է շա՜տ ու շա՜տ խելացի։ Նա տալիս է շա՜տ հետաքրքիր տնային աշխատանքներ։ Ես ամենաշատը սիրում եմ սովորել իր տված բանաստեղծությունները, նամանավանդ Եղիշե Չարենցի բանաստեղծությունները։ Ամենաշատը սիրում եմ <<Ես իմ անուշ հայաստանի>> բանաստեղծությունը, որը գրել է Չարենցը։

Իսկ հիմա փորձեք կռահել, թե ո՞ր ուսուցիչների կամ ուսուցչի մասին էի ես պատմում։

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

06.05.2021 Բարդ նախադասություն| Տնային աշխատանք

348. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Յուրաքանչյուր նախադասության մեջ քանի՞ ստորոգյալ կա:

            Ա. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր             համարվում: Մեկ ստորոգյալ
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին: Մեկ ստորոգյալ
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը: Մեկ ստորոգյալ
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:

Մեկ ստորոգյալ


            Բ. Հին ժամանակներում առագաստանավը շատ կարևոր փոխադրամիջոց էր             համարվում, իսկ այսօր նա միայն սպորտում է գործածվում: Երեք ստորոգյալ
            1862 թվականին առագաստանավերով մրցելու կանոններ մշակվեցին, իսկ         դրանից առաջ մրցող մարզիկներն ուղղակի պայմանավորվում էին: Երեք ստորոգյալ
            Նրան շատ է հետաքրքրում առագաստանավային սպորտը, որը հրապուրում է ծովի, երկնքի ու համարձակության բոլոր սիրահարներին: Երեք ստորոգյալ
            Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում,             որտեղ մշակվել է այսօրվա գեղասահքի տեխնիկան: Երկու ստորոգյալ

349. Նախադասություններն ավարտի՛ր: Առաջադրանքը հնարավո՞ր է կատարել՝ առանց ստորոգյալ ավելացնելու:

            Աքլորներն իրար բզկտում էին, որովհետև իրար հետ վիճել էին
            Սարսափելի փոթորկից նավը շուռ կգար, եթե նավը զարկեր մյուս նավին
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն երեխաները չէին կարով կորել
            Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ մայրիկը մտել էր խանութ
            Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ շա՜տ ուշ ժամ էր
            Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ

350. Ա ևԲ խմբերի նախադասությունները համեմատի՛ր: Ի՞նչ տարբերություն կա:

            Ա. Քամին կամակոր տարերք է: Մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է: Նա անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
            Այնտեղ չոր ու մերկ հող կա: Քամին փոշու զանգվածներ է օդ հանում:


            Բ. Քամին կամակոր տարերք է, բայց մարդիկ նրա էներգիան էլ են օգտագործում:
            Բնության քանդակագործներից մեկն էլ քամին է, որը անդուլ աշխատում է փոխել Երկրի դեմքը:
            Քամին փոշու զանգվածներ է օդ հանում այնտեղ, որտեղ չոր ու մերկ հող կա:

Ա խմբի նախադասությունները պարզ են, իսկ Բ խմբի նախադասությունը բարդ են։

227. Նախադասությունն այնպես ձևափոխի՛րոր միտքը չփոխվ:

Օրինակ՝


Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

            Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Սառույցը չի սուզվում, քանի որ աղի ջուրն ավելի ծանր է սառույցից։


            Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան             շնաձկները:

Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիները շնաձկներից վտանգավոր են։


            Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք          արտահայտելու, քան գրավորը:

Բանավոր խոսքը գրավոր խոսքից ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք արտահայտելու


            Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը   շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ       երաժշտությունը:

Շնաձների համար ժամանակակից աղմկոտ երաժշտությունն ավելի սարսափելի է, քան նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը։

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Իմ գաղտնի ընկերները

Ես ունեմ շա՜տ, շա՜տ ընկերներ, բայց կա միայն երկու ամենալավ և յուրահատուկ ընկեր, որոնցից մեկի մասին ես հիմա կպատմեմ։ Նրա անունը․․․ չե՛մ ասի, հիմա կիմանաք։ Նրա հետ ես ծանոթացել եմ 2-րդ դասարանում։ Նա շատ հումորով է և շատ ծիծաղելի։ Նա ամենատխուր ժամանակ կարողանում է ուրախացնել, որը իմ դեպքում համարյա անհնար է։ Կարճ ասած, նա շատ լավ և յուրահատուկ է և ունի ինչպես մյուս իմ ընկերները, լավ և վատ կողմեր։

Ահա այդ երկրորդ իմ գաղտնի ընկերը, նրա անունն էլ չեմ ասի, բայց կասեմ, որ նա էլ է յուրահատուկ և այո՛, մեկ բան ասեմ։ Ինձ համար իմ բոլոր ընկերները հավասար են, բոլորն էլ ունեն իրենց լավ ու վատ կողմերը, իսկ հիմա սկսեմ։

Նա մեզ հյուր է եկել հինգերորդ դասարանում։ Նրա ծնունդը մայիսի չորսին է։ Նա շա՜տ ընկերասեր է և սիրում ու հարգում է իր ընկերներին։ Չնայած, որ ունի էլի շա՜տ ընկերներ, նա ասել է, որ դպրոցում իր ամենալավ ընկերը ես եմ։ Իմ ամենալավ ընկերն էլ նա է դպրոցում։ Մենք իրար միշտ օգնոում ենք և միշտ իրար հետ ժամանակ ենք անցկացնում։

Posted in 5-րդ Դասարան, Մայրենի

Հազարան հավք

Արան թագավորն ու Անմահական այգին 

Հին ժամանակներում, երբ դեռ գառն ու գելը միամիտ խաղում էին իրար մոտ, երբ գետերը կաթն ու մեղրն էին հոսում, երբ ամենուրեք տիրում էր սերն ու հանգիստն անվրդով, արևուլուսի կողմերում թագավորում էր Արան թագավորը։

էն երկնքի պայծառ արևի նման ամենքի սիրտն էլ ուրախացնում ու ջերմացնում էր Արան թագավորը, էն գարունքվա անձրևի նման ամենքի վրա էլ հավասար թափվում էր նրա բարությունը։

Էսպես թագավորեց երկար ժամանակ։

Երբ որ ծերացավ, միտ արեց՝ մի էն տեսակ բան շինի, որ իրենցից հետո բարի հիշատակ մնա աշխարքի երեսին։ ու յոթ ճամփի մեջտեղում շինեց Անմահական մշտադալար այգի։ Անմահական այգի Այգի մի ասա,մի դրախտ ասա՝ լիքը զրնգուն աղբյուրներով ու կարկաչուն վտակներով, հազարագույն ծաղիկներով, ամեն տեսակ նախշուն երգող հավքերով։ Այգու մեջ էլ այգեպաններ դրեց ու պատվիրեց, որ դուռը միշտ բաց պահեն՝ ով ուզի մտնի, ուտի, տանի, եկող-գնացողին՝ «չէ» չլինի։
Ու յոթ ճամփով ամեն կողմից արձակ-համարձակ գալիս էին մարդիկ, լիքը այգում, ուտում-խմում լիանում, անց կենում-գնում։

ՊԱՌԱՎԻ ՈՐԴՈՒ ՄԱՀԸ

Արան թագավորի քաղաքում մի աղքատ պառավ կին է լինում. ունենում է մի մինուճար որդի: Օրերից մի օր էս պառավի տղեն հիվանդանում է ու սիրտը խաղող է ուզում:
— Նանի, ի՞նչ կլինի` ինձ համար խաղող ճարես,- թախանձում է մորը:
Մերը վեր է կենում, գնում անթառամ Այգին, որ խաղող բերի: Այգեպանները խաղող չեն տալիս: Մոր սիրտ է, հետ չի դառնում, ասում է, թե` որդիս հիվանդ է, սիրտը խաղող է ուզում, Աստծու սիրուն մի քանի ճիթ խաղող տվեք:
Այգեպանները թե` այգին ջրում ենք, ժամանակ չունենք, առ էս մի ճիթ խաղողը, գնա:
Ու այգեպաններից մեկը մի ճիթ խաղող է պոկում, շպրտում: Ճիթն ընկնում է գետնին, բոլոր հատիկները թափվում են, դես ու դեն ցրվում, կորչում: Պառավը հազիվ մի քանի հատիկ հավաքում, բերում տալիս է հիվանդ որդուն: Հիվանդն ուտում է ու թե` նանի, էս մի քանի պտուղով սիրտս չհովացավ, գնա, մի ճիթ էլ բեր: Պառավն էլի վեր է կենում գնում: Հասնում է այգեպաններին: Ինչքան խնդրում է, աղաչում-պաղատում է, քարսիրտ այգեպանները բան չեն տալիս, դուրս են անում ու այգու դռները հետևից փակում: Պառավը դառն ու դատարկ հետ է գալիս: Գալիս է տեսնում` որդին խաղող կանչելով, մորն է սպասում: Էդպես խաղող կանչելով էլ էն գիշեր պառավի որդին մեռնում է:

Հարցեր և  առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր սիրտը ուզել, սիրտը չհովանալ դարձվածքները:

Սիրտը ուզել – մի բան ուզել

Սիրտը չհովանալ – էլի ուզենալ

2. Սրտի մասին գրի՛ր ուրիշ դարձվածքներ: Օգտվիր դարձվածքների բառարանից։

բաբախող սիրտ – գործող սիրտ

սիրտը բարակ – վախկոտ

քարսիրտ – անսիրտ

3. Գրի՛ր կարմիրով նշված բառերի կազմությունը:

Ձայնավոր

4. Գրի՛ր կապույտով նշված բառերի հականիշները:

Բաղաձայն

5. Ի՞նչ կարծիք կազմեցիր այգեպանների մասին. բնութագրի՛ր նրանց:

Ես կարծում եմ, որ այգեպանները շատ անսիրտ էին, որովհետև պառավը եկել էր մի ճիթ խաղող քաղել, որովհետև իր որդին հիվանդ է: Արան թագավորը ասել էի, որ այգին կարող են մտնել բոլորը, իսկ այգեպանները պառավից հետո այգու դռները փակեցին: Այգեպանները շատ անսիրտ:

6. Ի՞նչ զգացիր պատմությունը կարդալիս:

Պատմությունը կարդալիս ես զգացի ջղայնություն և տխրություն:

7. Փոխիր վերջաբանը. նոր ավարտ մտածի՛ր:

Պառավը ասում է այգեպանին, որ նա իրեն մի քանի ճիթ խաղող տա և այգեպանը տալիս է պառավին իր խաղողը և ասում է՝ ցտեսությու՜ն։ Պառավը գնում է տուն, իր հիվանդ որդու մոտ և տալիս է նրան այդ խաղողները։ Որդին լավանում է։